19.12.2017թ.
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ վարչական շրջանում գործող «ժպիտ» մանկական երաժշտական թատրոնը մեկնարկել է իր թատերաշրջանը` «Ամանորյա արկածները անտառում» տոնական ներկայացմամբ: Ներկայացման պրեմիերային ներկա են գտնվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը` ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ, Նոր Նորքի կրթամշակութային հաստատությունների ղեկավարները, աշխատակիցները, ինչպես նաև ծնողներ և երեխաներ: Ուշագրավ բովանդակությամբ, թեմատիկ հետաքրքիր լուծումներով մանկական, երաժշտական ներկայացումը արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին: