23.12.2017թ.
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Կանադայի Տորոնտո քաղաքի միջև ձևավորված համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Բարեկամության ավանդույթները նոր հարթություն տեղափոխելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանում դեկտեմբերի 22-ին հյուրընկալվել են Կանադայի Տորոնտո քաղաքում Հայաստանի Զարգացման հիմնադրամի պատվո ներկայացուցիչ և «ՎիԷյջԷլ դիվելոփմընթ» ընկերության նախագահ, գործարար Վարուժան Լափոյանը, Եվրոպայում Հայոց բանակի ներկայացուցիչ Ռուբիկ Գալստանյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների և առևտրի կառավարիչ Ստեփան Ավագյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի տարածաշրջանային կառավարիչ Ալինա Եղիազարյանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կայացած հանդիպման ընթացքում կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների դերը՝ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդման և երկկողմանի այցելություններով բարեկամական կապերն առավել ամրապնդելու առումով: Կողմերը քննարկել են զարգացման և ներդրումային մի շարք ծրագրերի իրականացման շուրջ տարաբնույթ հարցեր, մասնավորապես շինարարական ոլորտում մեծածավալ գործունեություն ծավալելու, Նոր Նորք վարչական շրջանում բնակելի և հասարակական նշանակության շենքեր կառուցելու և այլ բնագավառներում հանրօգուտ ծրագրերի կենսագործման վերաբերյալ: