Նոր Նորք վարչական շրջանի Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցում մայիսի 30-ին կազմակերպվել է հաշվետու համերգ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Յուրաքանչյուր հաշվետվություն նախ կատարած աշխատանքների հանրագումարն է, որի ընթացքում արժևորվում ու վերլուծվում է անցած ճանապարհը, ինչպես նաև նախանշվում են ապագայի անելիքներն ու զարգացման հեռանկարները: Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը մեկնարկել է անցնող տարվա ընթացքում դպրոցի գրանցած հաջողությունների, կատարած աշխատանքների ներկայացմամբ, այնուհետև տարբեր բաժինների շնորհալի սաները հանդիսատեսին են ներկայացել իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով՝ ամբողջացնելով օրվա տոնական տրամադրությունն ու խորհուրդը: Միջոցառմանը մասնակցել են երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հեղինե Կարապետյանը, մանկավարժներ, ծնողներ և այլ հյուրեր: Բարձր գնահատելով համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցող երեխաների և տարբեր համույթների կատարողականությունը՝ հյուրերը դպրոցին մաղթել են նորանոր հաջողություններ և սաներով հպարտանալու բազում առիթներ:
Նկարները`
այստեղ Տեսանյութերը`
այստեղ