27.12.2017թ.
Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում շարունակվում են Ամանորի տոնական հանդեսները: Հերթական գեղեցիկ միջոցառումը կազմակերպվել է հ.116 մանկապարտեզում, որտեղ ներկա է գտնվել նաև Նոր Նորք վարչակա շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Տոնահանդեսին մանկապարտեզի փոքրիկները ներկայացրել են Ամանորի մի գեղեցիկ հեքիաթ` մանկության հրաշք մոլորակ տեղափոխելով ներկաներին: Օրվա սպասված հյուրն էին նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր վարչական շրջանի ղեկավարի հետ միասին տոնական նվերներ հանձնեցին փոքրիկներին՝ մաղթելով անհոգ մանկություն ու անհամար ժպիտներ: