Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարեգործական համերգ, հատուկ հյուր Միշո, Էմմանուլը և Մարիամը, Տյոմ, Յելոուսթոնս Բենդը, Հայջի Բենդը, Ֆյուզը (Լեգիոն):

ԱնկեղծԼուր
Մամուլի խոսնակ`
ԱնկեղծԼուր
21:16, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Բարեգործական համերգ, հատուկ հյուր Միշո, Էմմանուլը և Մարիամը, Տյոմ, Յելոուսթոնս Բենդը, Հայջի Բենդը, Ֆյուզը (Լեգիոն):

Հուլիսի 1-ին «Մետրո» թատրոնում կայանալու է բարեգործական համերգ, որին մասնակցություն են ունենալու Յելոուսթոնս Բենդը, Հայջի Բենդը, Ֆյուզը (Լեգիոն), Էմմանուլը և Մարիամը, ինչպես նաև Տյոմը: Բարեգործական համերգին որպես հատուկ հյուր մասնակցություն է ունենալու ռեփեր Միշոն:

Նշենք, համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Սերժ Միքայելյանի բուժմանը: Վերջինս 23 տարեկան է և արյան լեյկոզ ունի (սարկոմա): Ներկայումս հիվանդության սրման հետևանքով գտվում է Իսրայելում: Բուժման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, ավելի վաղ Սերժի քույրը` Ինեսսան, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրենց ընտանիքը վարկով գումար էր վերցրել և Սերժին ուղարկել Գերմանիա` բուժման, սակայն այն անավարտ է մնացել: Ընտանիքի անդամները Սերժի ապաքինման համար վաճառքի են հանել իրենց ունեցածը, սակայն գումարը չի բավականացնում, և նրանք աջակցության կարիք ունեն:

Հավելենք, որ Սերժ Միքայելյանն ամուսնացած է, ունի երկու ամսական երեխա:

Տոմսերի արժեքներն են 2000 և 3000 դրամ, պատվիրելու համար զանգահարել 098 364 616 և 055 668 448 հեռախոսահամարներով:
     Ցանկության դեպքում գումարային փոխանցումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին.
     163058806296 AMD
     163058806304 USD 163058806312 EUR
     163058806320 RUB SWIFT: ARECAM22 Միքայելի ծնողների հեռախոսահամարն է՝ +37443 55 58 82

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4602 | 0 | 0
Facebook