Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պայքար ծխախոտի դեմ

Lina
Հեղինակ`
Lina
22:48, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Պայքար ծխախոտի դեմ
     Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում է՝ Հայաստանը մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Աշխարհի շատ երկրներում կան տարբեր կազմակերպություններ որոնք պայքարում են ծխախոտի օգտագործման դեմ:
     Հայստանի Հանրապետությունում նույնպես լուրջ խնդիր է հանդիսանում ծխախոտի չափից շատ օգտագործումը: ՀՀ Առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ակադեմիկոս Ս. Ավդալյանի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը լրագրողներին ներկայացրեց աշխարհում և մեր երկրում ծխախոտի օգտագործման վիճակագրական տվյալները, իրականացվող ծրագրերն ու դրանցից ակնկալվող արդյունքները:
     «Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակակգրական տվյալների համաձայն՝ մեծահասակ բնակչության գրեթե մեկ երրորդը կանոնավոր ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են» , -իր խոսքում նշեց բանախոսը:
     Ալեքսանդր Բազարչյանը նշեց նաև, որ տղաների շրջանում ծխելու առաջին փորձը կատարում են 13-15 տարեկանում:
     Պետք է նշել նաև, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց շրջանում ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում քան մարզերում:
     «Երևանի կանանց շրջանում տարիքային խմբեր կան որոնց մինչև 7-8 տոկոսը ծխող է» , - ավելացրեց բանախոսը:
     Բերված ցուցանիշները նա համեմատեց այլ երկրներում առկա իրավիճակի հետ՝ Հայաստանում սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից:
     «Ծխելու դեմ պայքարն առողջապահության գերակա խնդիրներից մեկն է: Բազմաթիվ երկրներ, հաշվի առնելով սեփական առողջապահական նպատակները իրականացնում են քաղաքականություն ուղղված ծխախոտային արտադրանքի սպառման նվազեցմանը» , - ներկայացրեց Ալեքսանդր Բազարչյանը:
     Հավելենք նաև, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ուշադրություն դարձնել ծխախոտի ապօրինի վաճառքին:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «Առանց ծխախոտ» համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Զգուշացեք ծխախոտի ապօրինի վաճառքից»:
    
    
     Լինա Մարգարյան
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4255 | 0 | 0
Facebook