Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ահաբեկչություն Լոնդոնում

Lina
Հեղինակ`
Lina
21:56, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Ահաբեկչություն Լոնդոնում
     Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կատարվել է կրկնակի ահաբեկչություն, որի ականատեսները The Guadian պարբերականի հետ զրույցում պատմել են տեսածի մասին:
     Ականատեսների պատմածին համաձայն այդ պահին քաղաքը մարդաշատ է եղել: Շատերը այդ պահին հետևում էին ֆուտբոլի չեմպիոների լիգային:
     Շաբաթ երեկոյան ժամը 22: 08-ին սպիտակ բեռնատարը վթարի է ենթարկել անցորդներին և շարունակել երթևեկությունը դեպի Բորոու շուկա:
     Ինչից հետո դանակով զինված անձիք հարձակվել են մարդկանց վրա:
     Տուժած 23-ամյա Դանիել Օ՛Նիլի մայրը պատմում է իր որդու ապրումների մասին:
     -Նա միայն դուրս էր եկել բարից մեկ րոպեյով, նրան վազելով մոտեցել է մի տղամարդ և ասել. «Սա իմ ընտանիքի համար է, սա իսլամի համար է» , և հարվածել է նրան դանակով: Ինչից հետո տղամարդը փախուստի է դիմել, իսկ Դանիելը դժվարությամբ վերադարձել է բար, որտեղ նրա ընկերը վիրակապել է վերքը, այնուհետև երբ ժամանել են ոստիկանության աշխատակիցները, տղային ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տվյալներով կա 7 զոհ և 48 վիրավոր:
     Ահաբեկչությանը անրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա իր թվիթերյան էջում քննադատության է ենթարկել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին գրելով: «Առնվազն 7 մարդ զոհվել, 48 վիրավորվել է ահաբեկչության ժամանակ, իսկ Լոնդոնի Քաղաքապետն ասում է, որ անհանգստանալու համար պատճառ չկա»: Աելի ուշ Լոնդոնի քաղաքապետի գրասենյակը անդրադարձել է Թրամփի գրառմանը գրելով, որ քաղաքապետ Սադիք Խանն ավելի կարևոր անելիքներ ունի քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լոնդոնյան ահաբեկչությանը հետևած ապատեղեկացված թվիթին պատասխանելը: Թրամփի այս գրառումը հետևել էր Սադիք Խանի հայտարարությանն այն մասին, որ խորհրդարանակն ընտրությունները հետաձգել պետք չէ:
     The Guardia պարբերականը տեղեկացնում է նաև, որ Լոնդոնյան ոստիկանությունը ահաբեկչությանը ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալել է 12 մարդու:
    
    
    
    
     Լինա Մարգարյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2640 | 0 | 0
Facebook