Միջազգային մրցույթում առաջին տեղը կիսվել է երկու երկրի ներկայացուցիչների միջև՝ Հայաստանի և Ռուսաստանի տեղեկացնում է РИА Новости-ն:
Մրցույթի եզրաթկաիչ փուլը անց է կացվել մանկական կենտրոն՝ «Արտեկում»: Մրցույթին մասնակցել են` 13 մասնակիցներ, աշխարհի 11 երկրներից:
Առաջին տեղը զբաղեցրել են Անահիտ Ադամյանը Հայաստանից և Արինա Պետրովան Ռուսաստանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Կուպեր Տալին Իսրայելից և երրորդ տեղը Եվգենի Բոյցովը Ռուսաստանից:
Նշենք նաև, որ 13-ամյա Անահիտ Ադամյանը Իգոր Կրուտոյի «Պոպուլյար» երաժշտական ակադեմիայի սան է, նա նաև 2016 թվականին մասնակցել է Մալթայում կայացած «Մանկական Եվրոտեսիլին» և գրավել երկրորդ տեղը:
Մեզ մնում է շնորհավորել փոքրիկ երգչուհուն հաղթանակի կապակցությամբ և մաղթել բազում նոր բեմեր ու նոր հաղթանակներ: