Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազատուհի Գասպարյան. «Ես ամեն ինչ եմ և ոչինչ միանգամից»

Լառա Սահակյան
22:56, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Ազատուհի Գասպարյան. «Ես ամեն ինչ եմ և ոչինչ միանգամից»

Հայուհի նկարչուհի Ազատուհի Գասպարյանը հաճախ է փոխել բնակության վայրը և համոզվել, որ հենց հայրենիքում է իր հոգու հանգրվանը: Վերադառնալով հայրենիք հիասթափություն է ապրել, որ չի էլ մտածել վերադարձի մասին, առավել ևս աշխատելու, ստեղծագործելու: Ազատուհու հետ զրուցեցինք իր կյանքի, հայրենիքի և իր արվեստի մասին:

- Ազատուհի ՛, գիտեմ, որ մի քանի երկրներում եք ապրել: Ինչպես որոշեցիք հայրենիք գալ: Ինչպես էիք փորձում դրսում հայ մնալ:

-Փոքր ժամանակ, երբ Մոսկվայում էի ապրում` հայ հարևաններ ունեինք, ներանք շատ էին խոսում հայերի մասին, պատմում հայաստանի մասին: Երբևէ չեմ մտածել որ, կաշխատեմ հայրենիքում, որ կարող եմ ստեղծագործել իմ հողի վրա: Երազանքի պես բան էր հայի հետ շփվելը, աշխատանքիս բնույթն էլ այնպիսինն է, որ ես պետք է հպարտանամ հայի հետ աշխատելուց, քանի որ հայ աղջիկները ամենագեղեցիկն են: Ըստ պատմածի էի միշտ պատկերացնում Հայաստանը, հայ մարդուն, իմ հողը գիտեի, որ այնուամենայնիվ շատ երևակայական եմ և հնարավոր է ամեն ինչ այնքան էլ այդպես երազային չէ: Միշտ կապ եմ պաշպանել հարևաններիս հետ, ցանկանում էի բացահայտել՝ այդ որն է Հայաստան երկիրը, ու ծնողներիս միշտ հարցնում, խնդրում պատմել ինչպիսին է եղել այն քաղաքը կամ քաղաքի հատվածը որտեղ ապրել են: Մեծ ցավ էի ապրում, դեռ վաղ հասակում, որ ես օտար հողի վրա եմ ու իմ մայր լեզվին ոչ միայն լավ չեմ տիրապետում, այլ նաև ստիպված եմ ամեն տեղափոխումից հետո նոր լեզու սովորել, նոր ազգի ու ազգային սովորությունների հետ ծանոթանալ և այդ հասարակության մեջ ապրել, որն իմը չէ: Մանավանդ այդ պայմաններում ես հայրենիք էի տենչում, ուր կապրեի առանց տագնապների, հանգիստ կյանքով: Կանադայում միայն տան մեջ էինք խոսում հայերեն, այլ լեզվով խոսելու իրավունք չունեինք: Եվ փոքր հասակից հայրս մեզ հետ «Աստվածաշնչի» սերտողություն էր անում, որ մեր հավատին ու պատմությանը հավատարիմ մնայինք: Մանկուց իմ մեջ բույն դրած հայկականությունն էլ ինձ բերեց հայրենիք:


    

-Արդարացա՞ն ձեր սպասումները հայրենիքի հետ կապված: Ինպե՞ս Ձեզ ընդունեց հայրենիքը:

-Ես միամիտ աղջնակ էի այդ տարիքում, ավելի շատ երազներով ու ռոմանտիկ զգացումներով էի ապրում: Հայրենիքի լեռներին էի սիրահարված, որոնք ինձ ուժ էին տալիս: Հայաստան տեղափոխվելիս ճիշտն ասած լրիվ այլ էին սպասումներս, պատկերացումները թե ինչ տաք մարդկանց մեջ եմ ապրելու և թե ինչպես եմ աշխատելու: Երբ եկա Հայաստան, մի քիչ շոկային էր, քանի որ հայրենիքը մեր իմացած պատմությունն ու մշակույթ չէ միայն, այն նաև մարդիկ են որոնք ապրում են և ժամանակի հետ ընթացող կյանքով: Ես Հայաստանը շատ եմ սիրում, սակայն մարդկանց երբեմն վերապահումներով եմ ընդունում իմ կյանք: Սկզբնական շրջանում հարված ստացա անգամ ընկերներիցս, որոնք ինձանից մեծ չափերի հասնող գումար կորզեցին և հեռացան իմ կյանքից՝ ասելով, որ ես այդ գումարը նվիրել եմ իրենց: Հիասթափություն էր, որը, սակայն, հայրենիքի հանդեպ իմ սիրուց զորեղ չգտնվեց: Այնպես չէ, որ ես բոլոր հայաստանցիների մասին եմ այսպես խոսում: Ո´չ, ես նաև շատ հրաշալի մարդկանց եմ ճանաչում, որոնք ազնիվ են ու մարդասեր: Հիասթափեցիրին ինձ անկեղծ ասած առաջինը իմ ծանոցմերը, հետո այն տեսարանները որ ես հանդիպեցի փողոցներում ուղղակի քայլելիս:


    

-Ինչո՞վ եք զբաղվում այստեղ: Ձեր արվեստում՝ հայրենիքը ինչ-որ կերպ արտացոլվու՞մ է:

-Նյու Յորքում հիմնականում դիմանկարներ էի անում, նկարում այն մարդկանց, ում հետ առօրյայում շփվում եմ: Գիտեք շատ ավելի էր հետաքրքրանում աշխատանքս՝ մարդիկ սպասում էին տեսնել ինչպես ես՝ թե իրենց ինչպես եմ պատկերացնում ու զգում: Հետո որոշեցի սովորել դեմքի վրա նկարել: Որոշեցի ուսումնասիրել դիմահարդարման արվեստը, չնայած դա թերևս այն տարբերակն է, որն արվում է զուտ գումար աշխատելու միտումով: Փորձեցի զբաղվել այդ աշխատանքներով հենց ծննդավայրում: Հայաստան գալիս էի, բայց ժամանակավորապես: Մի օր որոշեցի մի քանի ամսով գալ և փորձել այստեղ աշխատել: Հայրենիքը, իմ արյունակիցը իմ կտավներին նոր շունչ, գույն ու էներգիա տվեց: Եա վստահ էի, որ այստեղ եթե մի փոքրիկ թերություն էլ անեմ կամ բացթողում, միևնույն է մեր իգական սեռն այնքան արտահայտիչ է, որ դա չէր փչացնի աշխատանքս ու չէր կորի անձի բնական դեմքը: Իմ մեջ ապրող նկարչին առաջին անգամ տեսավ և հնարավորություն տվեց ցուցահանդեսով հանդես գալու Երանուհի Աբգարյանը: Ինձ շատ է օգնել Սողոմոն Փառվանյանը, ով հազվադեպ հանդիպող մարդկային որակներ ունի: Ինձ շատ ուժ է տվել, սովորեցրել ավելի լայն ու խորը մտածել: Նա եղել է իմ ամենամեծ ուսուցիչը Հայաստանում: Ավստրայում ծանոթացա նաև Լիլի Ենգիբարյանի հետ, մի արտիստի, որ ինձ անսպառ ոգևորել է մոտիվացրել: Առանց նրա խորհուրների ես ես չէի լինի, վստահ կարող եմ լինել: Ես անչափ շնորհակալ եմ նրանց և Աստծուն, որ ինձ նման տաղանդով է օժտել:

- «Վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդեսը Հայաստանում Ձեր առաջին ցուցահանդեսն էր: Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք այդ օրը:

-Անկեղծ ասած ցուցահանդեսը այնքան մեծ եղավ, որ չէի էլ սպասում: Դրանից առաջ մի ցուցահանդես եղել էր ընկերներիցս մեկի տանը, և եկել էին տարբեր մարդիկ, դեսպաններ: Ցուցահանդեսը բարեգործական էր, և ինչ վաճառվեց, նվիրաբերեցինք մանկական հիվանդանոցի վերանորոգմանը: Իսկ իմ անձնական ցուցահանդեսը ինձ համար մի մեծ հնարավորություն էր իմ արվեստի անկեղծությունը փոխանցելու բոլորին: Հուսով եմ՝ այդ անկեղծությունը հասավ նրանց: Քանի որ աշխատանքի էի անցել իմիջ կենտրոնում, սպասում էի բարեհաջոխ անցկացնել ցուցահանդեսը և մի հետաքրքիր թեմատիկ երեկո կազմակերպել այնտեղ: Որը նույնպես բարեգործական էր լինելու:


    

-Ի՞նչն եք առավել շատ կարևորում արվեստի մեջ և Ձեր աշխատանքներում ի՞նչն եք հիմնականում շեշտադրում:

-Ես ամեն ինչ եմ և ոչինչ միանգամից իմ հայրենիքում, այն ամենում ինչով զբաղվում եմ: Շեշտադրում եմ անկեղծությունը, կյանքի իրական պատկերի արտացոլումը: Վանդակներ, սահմաններ չեմ սիրում: Արվեստագետը չի կարող վանդակված ապրել, ստեղծագործել: Հայաստանում այնքան լավ արվեստագետներ կան, որ նրանց կողքը ինձ շատ փոքր եմ զգում: Յուրաքանչյուրի հետ շփվելուց հետո ավելի էի համոզվում, որ մենք ուժեղ ենք, ունենք յուրօրինակ տաղանդ և կարողանում են ամեն չնչին բանի մեջ անմարդկային հոգի ներդնել: Հասկանում ես, որ աշխատել է պետք ու շատ աշխատել, հպարտանալով որ դու նրանց պես նուն հողի վրա ես ապրում: Միշտ աղոթում եմ, որ երբևէ մեջս չսպառվի աշխատելու էներգիան, չկորի ոգևորությունս, չսպառվի երևակայությունս, չմարի նոր հորիզոններ անցնելու թեժ ցանկությունը:


    

Ի՞նչ փոխվեց Ձեր հայացքներում և նկարներում, աշխատանքներում Հայաստան տեղափոխվելուց հետո: Ինչ է հայրենիքը Ձեզ համար:


    

-Հայրենիքն ինձ համար դրախտ է: Հայրենիքում ապրելն օրհնություն: Սեփական հողի վրա աշխատելն ու ստեղծագործելը դա կարծես մի մեծ կարողություն լինի, իմ պես դեռ իրեն փնտրող երիտասարդ արվեստագետի համար: Այն ինձ համար էներգիայի աղբյուր է, տարերք: Հանգստանում եմ ամբողջությամբ, շատ արագ և հեշտ տրամադրվում աշխատել: Կարծում եմ խոստումնալից է լինելու ինձ և հայրենիքիս համար իմ հաջորդ անհատական ցուցահանդեսը:

Աստծու օրհնությամբ միշտ առաջ շարժվենք:


    
    
    
    

հարցազրույցը՝ Լառա Սահակյանի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2783 | 0 | 0
Facebook