Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ես հավատում եմ կրքին, ոչ իսկական սիրուն »

Լառա Սահակյան
22:50, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«Ես հավատում եմ կրքին, ոչ իսկական սիրուն »

23-ամյա լուսանկարիչ Ռուզաննա Մնացականյանը ավարտել է Երեւանի ազգային ագրարային համալսարանի (ԵԱԱՀ) ագրոբիզնես շուկայաբանություն բաժինը: Տարվել է լուսանկարչությամբ դեռ դպրոցական տարիներից և այդպես արդեն խորացել: Սովորելով բացարձակ տարբեր մասնագիտությամբ, այնուամենայնիվ մեծ ոգևորությամբ զբաղվում է լուսանկարչությամբ և բավականին շատ ժամանակ ծախսում է լուսանկարելու վրա: Սկզբում ուղղակի սիրողական, ծանոթներին տարբեր ոճերում բացահայտելու լուսանկարներ, բնություն և մինչև սեփականը գտնելու բազմաթիվ փորձեր:

«Կարևորը զգաս թե՛ քո էմոցիաներն աշխատելիս, թե՛ դիմացինինը մեկ կադրում», - կիսվում է մեր զրուցակիցը:


    
    

«Մեր հայ լուսանկարիչները շատ լավն են և մեծ ապագա կարող են ունենալ, եթե իհարկե հնարավորություն լինի: Մեր քաղաքում ըստ ինձ դեռ թույլ է լուսանկարչական զարգացումը, տեխնիկական առումով՝ լուսային, գույնի, մշակման հարցերում, չնայած առաջըթաց նկատելի է, քանի որ մեծ է ցանկությունը: Ցավալի է, բայց այստեղ հիմնականում վերաբերվում են զուտ որպես գումար աշխատելու միջոց: Հաճախ հենց այդ պատճառով էլ տուժում է արվեստը, կորում է իմաստը: » -կարծում է լուսանկարիչը:

Ռուզաննայի սիրելի լուսանկարիչներն են Դոն Մակուլին, Աննի Լեիբովիտզ, Ւրվին Օլաֆը:
     «Սիրում եմ պորտրետ նկարել, բնականաբար սիրելի նկարիչներս էլ են նույն ոճի մեջ աշխատում: Սիրում եմ ընդգծել մարդու անհատականությունը, աչքերի խաղը, այլալված հայացքի պարզությունը: Երբեմն ոչ թե իմ զգացածը փոխանցեմ, այլ հենց իրենը: »


    

Մոդելներին ընտրում է տարբեր պատճառներով, եթե պատահական ուրեմն ցանկանում է փոխանցել այդ պահին զգացածը՝ հայացքները, շարժումերը կամ միմիկաները: Ամեն անգամ կենտրոնանում է տարբեր հատկանիշների վրա: «Կցանկանայի նկարել Հիտլերին, իր բոլոր էմոցիաները, շարժումները, հայացքները, խոսելիս, աչքերի խորությունը: Կուզեի հիմա նրան ավելի լավ ուսումնասիրելուց հետո մի տեսակ ցանկությունս ավելի կրկանապատկված է: »


    

Մեր հարցին՝ թե ինչպես է վերաբերվում ինքը լուսանկարչությանը, Ռուզաննան պատասխանեց. «Պատկերացնում եմ կյանքս տրամադրեմ ամբողջությամբ լուսանկարչությանը, եթե իմ մեջ ավելին բացահայտեմ, և որն ավելի կարևոր է այն ինձ եկամուտ կապահովի: Կցանկանամ ունենալ իմ ստուդիան, հագեցած տեխնիկայով ՝ աշխատեմ հետաքրքիր առօրյայով: »


    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3223 | 0 | 0
Facebook