Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դաջվածքը, դա հաճույքի տարերք է…

Լառա Սահակյան
22:49, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Դաջվածքը, դա հաճույքի տարերք է…


     Մարդուն միշտ էլ բնորոշ է գեղեցիկին ձգտելու ցանկությունը, այդ իսկ պատճառով էլ գեղեցիկ դաջվածքը երբեք չի մնացել առանց ուշադրության տարբեր տարիքի և սեռի ներկայացուցիչների կողմից: Եվ առաջին հերթին այն ընկալվում է, որպես օրիգինալ մարմնի ձևավորում:
     Դաջվածքներով այսօր ոչ մեկի չես զարմացնի: Սակայն, դրանք դեռևս բազմաթիվ մոտեցումներ են առաջացնում: Ին՞ չ է դաջվածքը: Շատերը կփաստեն, ուղղակի մարմնի վրա կատարված փոփոխության: Ինչու՞ են մարդիկ անում դաջվածք: Նույնիսկ եթե դուք չունեք դաջվածք և ոչ մի դեպքում չեք անի, երբևէ տված կլինեք ինքներդ ձեզ այդ հարցը: Աշխարհայացք, հոգեբանություն, մշակույթ, կրոն, պատմություն և այլն, սրանց վրա են հիմանվորվում հարցի պատասխանները: Ոմանց համար դա ճոխություն է, անձի անհատականության ընդգծելու միջոց, ոմանց համար պարզապես համեմատում է հանցավոր կյանքի կամ նման ինչ-որ անընդունելի բանի հետ, այժմյան հասարակությնում և այլն: Իսկ ոմանք պարզապես ունեն թերությունները թաքցնելու կարիք և ընտրել են այդ տարբերակը: Դաջումը դեռ հնուց` հինգ մայրցամաքներում ներկայացված էր գրեթե բոլոր ցեղերի եւ ժողովուրդների վրա: Ուսումնասիրելով խորը պատմության մեջ, տեսնում ենք, որ դաջվածքը ծագել է հնագույն ժամանակներից, բայց ՏԱՏՈՒ ԱՐՏ-ը ապրում է մինչ օրս: Այս արվեստը համաշխարհային մշակույթի մի մասն է կազմում: Ժամանակակից դաջվածքի մշակույթը բաղկացած է ոճերի հսկայական մի շարքից և ցույց է տալիս տարբեր ժողովուրդների և նրանց մշակույթների շարժառիթները: Ինպես նաև չպետք է մոռանալ, որ մեր օրերում դաջվածքը ինչպես կազմված է ոճերի հսկայական շարքից, նաև կիռարումն է դարձել բազմաբնույթ: 1000ավոր դաջվածքներ ունեն կոնկրետ բացատրություն կամ որևէ բան են նշանակում լայնամաշտաբ մարդկանց շրջանում: Հիմնականում դրանք ունեն հանցավոր աշխարհի նեկայացուցիչներ, որոնցից շատերը հենց իրենց հորինածներն են:


    

Այցելեցինք Մաշտոցի 26 հասցեում գտնվող «Արտ ստուդիո» էսթեթիկ գեղեցկության կենտրոն` ծանոթացանք ամբողջ գործընթացին, աշխատակազմին և գործիքներին: Սրահի տնօրեն Մանուկ Մկրչյանը ներկայացրեց ողջ գործընթացը, ծանոթացրեց գործիքների օգտագործման և պահպանման պայմաններին ու ձևերին.

«-Այսօր դաջվածքի պահանջարկը անհամեմատ մեծ է: Ես շատ ուրախ եմ որ այսօր մարդիկ ավելի ադեկվատ են մոտենում այս հարցին, աղջիկները հատկապես, առանց կոմպլեքսի անում են նենց տեղերում որ աչք է ծակում: Ամենահասարակ քաղաքացուց մինչև քաղաքական գործիչ, մեր քաղաքում էլ կան կապույտ հիվանդությամբ տառապողներ: Գործիքներին պետք է ուշադիր լինի` թե դակողը, թե` դակվողը: Դա շատ կարևոր է, առողջական խնդիրներից խուսափելու և հետագայում բարդությունների առաջ չկանգնելու համար: » Ազան աշխատում է նույն սրահում, սակայն հիմանակնում կոսմետոլոգիական միջամտությամբ է զբաղվում:
     «-Կանայք հիմա այլևս չեն ամաչում, անգամ մեկ տարվա կտրվածքով կա ահռելի տարբերություն: Դեմքի տատուաժը այսօր ունի մեծ պահանջարկ: Կան խնաներ, կամ ժամանակավոր տատուներ սկզբում փորձեք այդպես, գեղեցիկ, չհոգնեցնող և որ ամենակարևորն է կարող ես մաքրել հեշտ և անհետք: »
    
    

Նաև զրուցեցինք Վահագի հետ, ով եկել էր դաջվածք անելու. «-Ես առաջին դաջվածքս արել եմ 17 տարեկանում, ընկերներիցս մեկի հետ, մի քանիսը հատուկ նշանակության են: Ինչ որ կանչող բան կա էլի, ոնց բացատրեմ, ուզում եմ լինի ու ամեն մեկը մեկից սիրուն: »

Սակայն միայն հաճույքի համար չեն անում դաջվածք: Հարցում անցկացնելուց պարզվեց նաև, որ կան մարդիկ ովքեր ունեն դաջվածքներ այն հատվածներում, որտեղ մաշկը անհարթ է, կան անհաջող սպիներ կամ կան նմանատիպ խնդիրներ: 34 ամյա Սևակը նման մարդկանցից մեկն է . «-Դե միշտ դեմ եմ եղել անկեղծ ասած, բայց որոշեցի ու հիմա տարբերությունը ահավոր մեծ է: Մանկությունից վատ վատ սպիներ ու դեռահասությունից մնացած մաշկային անհարթություններ, բայց հիմա շնորհակալություն դաջվածքներին: »
    

Երբ զրուցեցինք մաշկաբան Սոֆյա Անանյանի հետ, նա բերեց բազմաթիվ օրինակներ և նշեց. «-Դաջվածքները այսօր շատերի համար ինքնահաստատվելու միջոց են դառցել, ցանկացած դաջվածք ունեցող չի հերքի այս փաստը: Չանրադառնալով իմ կարծիքին, որպես մասնագետ ուղղակի կասեմ, որ պետք է լավ և խորը մտածել, քանի որ դրանից հետո արյունը դառնում է անպետք, որպես դոնոր օգտագործելու համար: Կա նաև զղջալու հարցը, չնայած այժմ կան միջոցներ դաջվածքը մաքրելու համար, սակայն դրանք մնում են սպիի տեսքով: Միևնույն է, տարիներ հետո որքան էլ մշակվի դաջվածքը, երբ մաշկը թառամում է կորցնում է իր ողջ գեղեցկությունը: Խորհուրդ կտամ նաև նրանց ովքեր արդեն որոշել են դաջվածք անել, ճիշտ սրահ ընտրել, քանի որ ասեղի հետևանքով եղել են բազմաթիվ դեպքեր ինֆեկցիոն բնույթի, որոնք պահանջում են պարտադիր բուժում, և կանգնեցնում անձին բազմաբնույթ խնդիրների առջև: »
    

Կան մարդիկ, որոնք ցանկանալով համալրել իրենց գեղեցկությունը չգիտեն միջոցները, չափը, ինչպես օրինակ այս մարդիկ ովքեր դարձել են չեմպիոններ իրենց մարմինների վրա դաջվածքների թվի քանակով: 1.Րիկ Ջենեստ՝ մարդ գանգը դեմքին: 2.Լուկի Դայմնդ Րիչ ՝աշխարհում ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդը, դրանք նրա մոտ անգամ լնդերի վրա են: 3. Ջուլիա Գնուս՝ մոլորակի առավել դաջված կինը «The Illustrated Lady» մականունով: 4. Փոլի Ունստոփեբլ՝ մոլորակի ամենաշատ ձևափոխված մարդկանցից մեկը, ավելի քան 300 տատու: 5. Դենիս Ավներ՝ կատուների երկրպագու, ով գնացել է, շատ ավելի հեռու, ցանկանալով նմանվել նրանց: Մեր հասարակությունը դեռ գործում է կոկիկ, քանի որ և՛ մոտեցումները, և՛ կարծիքները այլևս այլ են: Ինչպես ցանկացած բան դաջվածցները ևս ունեն շատ մեծ պահանջարկ և այդ նույն համեմատելիությամբ էլ քննադատվում և չեն ընդունվում: Ըստ վիճակագրական տվյալների հայաստանում արական սեռի կողմից ավելի մեծ է պահանջարկը քան կանանց: Կանայք և աղջիկները մեծամասամբ դիմում են կոսմետոլոգիական տատուի: Սակայն մեր հասարակության մեծամասնության կարծիքով, նույնիսկ դեմ արտահայտվողերի ՝առնվազն մեկ տարի հետո լրիվ այլ է լինելու պատկերը: Որակյալ և փորձառու մասնագետները գիտեն իրենց գինը, քանի որ բավականին թանկ հաճույք է այժմ դաջվածք ունենալու ցանկությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5990 | 0 | 0
Facebook