Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական «Ապրիկոտա»-ն` համաշխարհային դասական կոկտեյլների ցանկում

Anna
Հեղինակ`
Anna
13:07, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Հայկական «Ապրիկոտա»-ն` համաշխարհային դասական կոկտեյլների ցանկում

Վահան Չինո Սարգսյանի հորինած և պատրաստած «Ապրիկոտա» կոկտեյլն արդեն համաշխարհային դասական կոկտեյլների ցանկում է՝ որպես հայկական ազգային կոկտեյլ։

Բարմենների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014 թվականին կազմակերպված «Armenian National Cocktail Award» մրցույթի շրջանակում «Ապրիկոտա» -ն «Best promotion» անվանակարգում հաղթանակի արժանացավ, մեծ ճանաչում ձեռք բերեց, հիմա էլ հայտնվեց բարմենների միջազգային ասոցիացիայի կողմից պահպանվող և պրոպագանդվող կոկտեյլների շարքում։

«Շատ երկրներ ունեն իրենց հատուկ կոկտեյլներ, ինչու՞ Հայաստանը չունենար։ Հայաստանի հետ առաջին ասոցացվող բանը ծիրանն է, դրա համար էլ ստեղծածս կոկտեյլն անվանեցի «Ապրիկոտա» ։ Հիմա «Ապրիկոտա» -ն կլինի այնպիսի հայտնի կոկտեյլների կողքին, ինչպիսին են «Դայքիրի» -ն, «Մոխիտո» -ն, «Կուբա Լիբրե» -ն, «Մարգարիտա» -ն, «Սինգապուր Սլինգ» -ը եվ այլն», - ասում է բարմեն Վահանը, որն արդեն տասնմեկ տարի է՝ իր աշխատանքով փորձում է ապացուցել, որ կոկտեյլ պատրաստելու ժամանակ ամենակարևորը լավ տրամադրությունն է։
    
    

Լավ տրամադրությունից բացի` այս կոկտեյլի պատրաստման համար անհրաժեշտ են՝

«Արարատ» կոնյակ՝ 5 տարեկան (50 մլ),

1 գդալ ծիրանի ջեմ, մեղրի օշարակ (10 մլ),

կիտրոնի` թարմ քամած հյութ (30 մլ),

նռան` թարմ քամած հյութ (100 մլ) ։

Այս ամենը պետք է թափահարել և ավելացնել «Ginger Beer»: Իսկ ձևավորելու համար պետք է օգտագործել նռան կեղև, ծիրանի չիր, նանայի տերև և նռան հատիկներ։

Կոկտեյլի պատրաստման համար օգտագործվում են այնպիսի բաղադրիչներ, որոնք հնարավոր է ունենալ տարվա բոլոր եղանակներին և հասանելի են ողջ աշխարհում։
     Պատրաստեց՝ Աննա Բաբայանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3063 | 0 | 0
Facebook