Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչով է սպառնում պարբերաբար քիչ քնելը. հետազոտություն

Anna
Հեղինակ`
Anna
13:08, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ինչով է սպառնում պարբերաբար քիչ քնելը. հետազոտություն

Պարբերաբար քիչ քնելն էապես մեծացնում է սիրտ-անոթային հիվանդություններով եւ շաքարային դիաբետով տառապող մարդկանց կաթվածի հետեւանքով մահանալու հավանականությունը, պարզել են ԱՄՆ բժիշկները: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում, համառոտ ներկայացնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան:

Սիրտ-անոթային հիվանդություններով եւ շաքարային դիաբետով տառապող մարդկանց փորձագետները խորհուրդ են տալիս քնել օրական վեց ժամից ոչ պակաս: Հակառակ դեպքում կաթված ստանալու հետեւանքով մահվան ելքի հավանականությունը 2 անգամ մեծ է, քան առողջ մարդկանց դեպքում, որոնք քնին օրական վեց ժամից ավելի են հատկացնում:

Հեղինակները նման եզրակացության են հանգել՝ պատահաբար ընտրելով 1344 մեծահասակների (որոնց միջին տարիքը 49 տարեկանն է, 42 տոկոսը տղամարդիկ են եղել): Նրանց շարքում գիտնականները ռիսկի խումբ են առանձնացրել (մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի բարձր մակարդակ, արյան բարձր ճնշում), որի մեջ մտել է մասնակիցների 39, 2 տոկոսը, որոնց հետեւել են 16, 6 տարի:

Հետազոտության ավարտին հիվանդների 22 տոկոսը մահացել է: Պարզվել է, որ ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ, որոնք, սակայն, քնին օրական վեց ժամից ավելի են հատկացրել, առողջ մարդկանցից 1, 5 անգամ ավելի հաճախ են կաթվածի հետեւանքով մահվան հավանականությանը բախվել: Իսկ եթե հիվանդները քնին օրական վեց ժամից քիչ են հատկացնում, ապա այս հավանականությունը 2 անգամ մեծանում է:

Հետազոտության հեղինակները նշել են, որ ամերիկացիներն ավելի շատ ուշադրություն են հատկացնում ժամանցին, զվարճություններին եւ աշխատանքին, քան քնին: Փորձագետների կարծիքով՝ սա սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ է առաջացնում:
     Աննա Բաբաբյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2005 | 0 | 0
Facebook