Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնագույն ցուցանմուշի հետքերով

Anna
Հեղինակ`
Anna
13:09, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Հնագույն ցուցանմուշի հետքերով

Մայիսի 18-ին Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ամենուր կենաց ծառի պատկերով ցուցանմուշներ էին, որ ներկայացվել էին թանգարանների միջազգային օրվան նվիրված` «Մարաշի գաղտնակարի հետքերով» ցուցահանդեսի շրջանակում: Ասեղնագործ աշխատանքներն արված էին հիմնականում հենց հայկական Մարաշի հյուսվածքակարով:

Ցուցահանդեսի առիթը Հոլանդիայի Մաասթրիխթ քաղաքում պահվող Մարաշի գաղտնակար ասեղնագործության եղանակով արված հնագույն մի նմուշ էր` թվագրված 14-րդ դարով։ Ասեղնագործության այդ պատառիկը պահվում է հայազգի Սուրբ Սըրվասի (4-րդ դար) գանձատանը, և մեծ հավանականություն կա, որ այն հայկական միջավայրից է ծագում։

Այս նմուշը Հոլանդիա այցելություններից մեկի ժամանակ նկատել է ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը: Բացի թվագրումից, որևէ այլ տեղեկություն ցուցանմուշի մասին չի եղել, ինչն էլ առիթ է դարձել, որ վարպետը Հայաստան վերադառնալուց հետո նախաձեռնի Մարաշի գաղտնակարի տարածվածության ուսումնասիրությունը:

Որպես հիմք ընդունելով վերոնշյալ ձեռագործ պատառիկը` հայ հայտնի ասեղնագործուհիները, նրանց սաները կամ պարզապես հետաքրքրված անձինք կատարել են ասեղնագործական-վերականգնողական աշխատանք՝ ներկայացնելով ասեղնագործության իրենց տարբերակները՝ կենաց ծառի զարդանախշի ավարտի, որ չի պահպանվել գտնված ցուցանմուշում, հորինվածքի` թե հավանական ինչ դասավորությամբ է եղել նախշը և առարկայի՝ թե հավանական ինչ իրի վրա է այն գործված եղել: Ինչպես նաև խրախուսվել է ստեղծագործական մոտեցումը՝ զարդանախշի օգտագործումն այլ` ժամանակակից կիրառական իրերի վրա: Այս առիթով ասեղնագործություն դասավանդող կենտրոնները նախապես Մարաշի ասեղնագործության ուսուցման հատուկ դասընթացներ են կազմակերպել։

Այսպիսով, ցուցահանդեսին մասնակցում էին և՛ հմուտ վարպետներ, և՛ սկսնակներ, և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ։ Ցուցանմուշները բազմաթիվ էին՝ տարբեր չափերի, տարբեր թելերով ու նյութերով, տարատեսակ իրերի վրա արված:

Աննան սկսնակ ասեղնագործող է: Ընդամենը 5 ամիս է, ինչ ասեղնագործում է: Ցուցահանդեսի մասին տեղեկանալուն պես որոշել է մասնակցել՝ թեկուզ փոքր աշխատանքով: «Գաղափարից չեմ հեռացել, ասեղնագործել եմ կենաց ծառ և իմ աշխատանքը պատկերացրել եմ ծածկոցի տեսքով», -նշում է Աննան:

Ալվարդը կենաց ծառը պատկերացրել և պատկերել է թաղիքե պայուսակի վրա, իսկ վերջավորությունը՝ արևի տեսքով. «Նայեցի ինչ-որ տեղերից, Մարաշի աշխատանքներից, մտածեցի ավելի հետաքրքիր կլինի արևի տեսքով ներկայացնեմ: Դե Մարաշը խաչերով է արվում հիմնականում: Ստեղծագործելու պահին կլոր նախշը մտքիս եկավ, հետո մտածեցի, որ կարելի է կողքից խաչեր ավելացնել, որ արևի տեսք ստանա: Քանի որ շատերը անում էին կտորների վրա, կաշվի վրա, մտածեցի որ կարելի է նույնիսկ թաղիքի վրա անել», -ասում է Ալվարդը:

Ցուցահանդեսի շրջանակում անցկացվեցին նաև վարպետության դասեր: Մայիսի 18-ին տեղի ունեցավ ինտերակտիվ դաս՝ երեխաների և մեծահասակների համար, իսկ մայիսի 23-ին կազմակերպվեց վարպետության դաս:

Դասի ընթացքում մասնագետների օգնությամբ մասնակիցները ևս ստեղծագործեցին՝ որպես հիմք ընդունելով Մարաշի գաղտնակարի զարդանախշերը: Երեխաները Մարաշի զարդանախշերը վերարտադրում էին ոչ միայն թղթի, այլև կավի վրա՝ պատրաստելով փոքրիկ հուշանվերներ:

Ցուցահանդեսն ավարտվեց մայիսի 25-ին։ Աննա Բաբայան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3585 | 0 | 0
Facebook