2017 թ. մայիսի 6-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տողան՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-րդ և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարելիցներին:
Տողանին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտները: Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, զինվորականներ:
Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը ողջունեց աշակերտներին, այնուհետև հնչեց ՀՀ օրհներգը: Զինղեկ Ա. Մարդանյանն իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին՝ անդրադառնալով Շուշիի ազատագրմանը և ապրիլյան մարտերին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին գոյամարտի զոհերի հիշատակը:
Աշակերտները հյուրերին ողջունեցին ասմունքով, երգ ու հաղթական պարով:
Հաղթանակի տողանն ավարտվեց զենքով և առանց զենքի վարժությունների կատարմամբ և աշակերտների եզրափակիչ երթով: