Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

10:51, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

«Սպորտլանդիա» ամենամյա մարզական միջոցառմանը մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին սպասում ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 3 Ա, 3 Բ և 3 Դ դասարանների աշակերտները: Աշակերտներն իրենց ճարպկությունը դրսևորեցին 6 խաղերում: Բոլոր թիմերն էլ մրցույթին պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ և ջանասիրաբար: Մրցույթի մրցավարը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցն էր: Ժյուրիի կազմում էին ուսուցիչներ Ա. Մարդանյանը և Բ. Կարապետյանը՝ նախագահությամբ փոխտնօրեն Վ. Ազատյանի: Մարզական միջոցառումը վարում էր տարրական օղակի մասնախմբի նախագահ Վ. Խումարյանը: Խաղերն ընդմիջվում էին երաժշտական ուրախ և ռիթմիկ համարներով:

Մրցույթն ավարտվեց 3 Ա / «Կապույտ թռչուն» / դասարանի հաղթանակով՝ դասվար Ա. Ղումաշյան: Հենց նրանց էլ տրվեց փոխանցիկ գավաթը: 2-րդ տեղն զբաղեցրեց 3 Բ դասարանը / «Արարատ» /՝ դասվար Ե. Սարգսյան: Իսկ 3-րդ տեղը՝ 3 Դ դասարանը / «Դելֆիններ» /՝ դասվար Մ. Միխայլովա: Այդ դասարանները պարգևատրվեցին պատվոգրերով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4930 | 0 | 0
Facebook