Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նման տեմպերով 2030 թվականին ծխելու հետևանքով տարեկան մահացությունների թիվը կհասնի 8 միլիոնի

14:27, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Նման տեմպերով 2030 թվականին ծխելու հետևանքով տարեկան մահացությունների թիվը կհասնի 8 միլիոնի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ծխելը համարվում է ավելի քան 6 միլիոն մարդու մահվան պատճառ, որոնցից ավելի քան 5 միլիոնը հենց ծխողներ են, իսկ 600 հազարը՝ չծխողներ կամ, այլ կերպ ասած, «պասիվ ծխողներ» ։ Եթե չձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ, ապա 2030 թվականին ծխելու հետևանքով տարեկան մահացությունների թիվը կհասնի 8 միլիոնի։ Մարդկանց թիվը, ովքեր ծխում են, կազմում է ամբողջ բնակչության 35-39%։ Իր հերթին ծխելուց հրաժարվելը զգալիորեն նվազեցնում է անառողջության հավանականությունը և մահացության մակարդակը, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր շարունակում են ծխել։ Հենց այս պատճառով լիովին հրաժարումը ծխելուց ԱՀԿ-ի կարծիքով համարվում է այսօրվա համար առավել արդյունավետ և տանում դեպի խոշոր քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը, իջեցնում է ընդհանուր հիվանդությունների, մահացության ինչպես նաև չարորակ հիվանդությունների առաջացման մակարդակը։

Այսպիսով՝ ծխախոտի կիրառման մասշտաբների ժամանակավոր կրճատմանը նպաստող գործոններից են, օրինակ՝ ծխախոտի վնասակարության մասին քարոզարշավի ներգրավվածության բարձր մակարդակը, ծխախոտի ծուխը շնչող չծխող բնակչության հասարակական պաշտպանության միջոցառումները, ինչպես նաև, տրամադրվող բժշկական օգնությունն այն մարդկանց, ովքեր ցանկանում են ձերբազատվել այդ վատ սովորությունից։ Այս միջոցառումները ոչ միայն նպաստում են բնակչության շրջանում ծխախոտի վնասակար հետևանքների մասին գիտակցմանը, այլև դրական են ազդում ծխելը դադարեցնելու համար մոտիվ ստեղծելիս։

Միջոցառումները, որոնք ներդրված են այն ծրագրերի մեջ, որոնցով պայքարում են ծխախոտի դեմ, համարվում են բավականին արդյունավետ յուրաքանչյուր տարվա կյանքի համար։ ԾԽելուն ուղղված սոցիալական ծրագրերը այնքան տարածված են, որ տպավորություն է ստեղծվում, թե մյուս բոլոր խնդիրները չնչին են, և համարվում են գործնականորեն լուծված։
     Ծխելու դեմ պայքարը մի շարք աշխատանքների և միջոցառումների համակարգ է, որն ուղղված է ծխախոտային արտադրանքի կրճատմանն ու կանխմանը։

Եվրոպայում ծխելու դեմ պայքարի միջոցառումները կատարվել են մինչ ծխախոտի տարածում գտնելը։ Կոլումբիայի արշավախմբի անդամներից Ռոդրիգո Դե Խերեզը ծխելու համար բանտարկվել է հետևյալ նախադասությամբ «Միայն սատանան կարող է մարդուն ծուխը քթերից դուրս բերելու կարողությամբ օժտել» ։

1575 թվ․ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու կողմից արգելվեց ծխել այն վայրերում որտեղ աղոտքներ էին անցկացվում։

Սակայն սա երկար չտևեց, քանի որ 17-րդ դարից սկսած Արևմտյան Եվրոպայում ծխելու մեծ պրոպագանդա սկսվեց, քանի որ այն լավ եկամուտ էր բերում արտադրողներին ու պետությանը։

1761 թվ․ ամերիկացի բժիշկ Ջոն Հիլլը առաջին կլինիկական փորձարկումներն է կատարել մարդու վրա ծխախոտի թողած ազդեցության մասին։

1860 թվականանը համարվում է ծխախոտի զանգվածային արտադրման և տարածման սկիզբը։ Մինչ այս թվականը բժշկության մեջ, ըստ էության, չէր հիշատակվում թոքերի քաղցկեղի մասին, իսկ այսօր այն կազմում է ընդհանուր քաղցկեղային հիվանդությունների 60%։

Կան հիվանդություններ, որոնք առաջանում են հիմնականում միայն ծխելու դեպքում։ Դրանցից մեկը ոտքերի անոթների հիվանդությունն է։ ԾԽելու ընթացքում տեղի է ունենում ոտքերի անոթների նեղացում և արյան հոսքը դեպի հյուսվածքներ ու անոթներ խիստ նվազում է, և որ ամենակարևորն է այս հիվանդության ամենավատ հետևանքը ոտքերի անդամահատումն է։

Վերջին տարիներին իրականացվող կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ ծխող մարդու մաշկը ավելի արագ է ծերանում, քան չծխողինը։ Օրինակ, ապացուոցվել է, որ 40 տարեկան կնոջ մաշկը, ով ծխել է երկար տարիներ, նման է 70 անց կնոջ մաշկին։ Բժիշկները նման տեսակի փոփոխությունը անվանում են «ծխախոտի տեսք» սինդրոմ։

Ծխելը վտանգավոր է ոչ միայն ֆիզիկական այլ նաև մարդու հոգեկան առոջության համար։ Ծխողների նյարդերը ավելի շուտ են սպառվում, քան չծխողներինը։Խախտելով իրենց նյարդային համակարգի գործընթացը ապրում են «ծխախոտից ծխախոտ» , և պատրաստ են բռնկվել նույնիսկ ամենաչնչին պատճառից։ Հետևաբար Նյարդային ճիշտ գործընթացների խախտման հետևանքով մարդը դառնում է դյուրագրգիռ, կռվարար, նրա մոտ ի հայտ է գալիս ինչպես ասում են «ծանր բնավորություն» ։

Տղամարդիկ և կանայք ծխում են տարբեր պատճառներով։ Սա հնարավոր է եղել պարզել Կալիֆորնիայի գիտնակնների կատարած փորձերի շնորհիվ։ Փորձի յուրաքնչյուր մասնակցին հրահանգ էր տրվել ուշադիր հետևել տրամադրության փոփոխությանը այն պահին, երբ նրանք ցանկանում են ծխել։ Պարզվեց, որ տղամարդիկ մեծ հաշվով ծխում են, երբ ինչ-որ բանից բարկանում են կամ նյարդայնանում։ Կանայք գնում են այս քայլին, երբ ունենում են էմոցիոնալ անկում, կամ հաճույքի զգացում։ Սակայն կարելի է ասել որ, և տղամարդիկ և կանայք օգտագործում են ծխախոտը որպես միջոց մեղմելու տխրությունը կամ տրամադրության ճնշվածությունը։

Ապացուցվել է, որ ծխողների մոտ 60% ունի ծխելը թողնելու մեծ մոտիվացիա։ Սրա հետ մեկտեղ տղամարդիկ կանանց հետ համեմատած երկու անգամ հաճախ են թողնում ծխելը։

Ըստ Նիժնի Նովգորոդի բժշկական ակադեմիայի ուսանողների հետ հարցման՝ ծխելը թողնել փորձել են բոլոր ուսանող տղաները, իսկ աղջիկների միայն կեսը։ Պետք է նշել, որ երիտասարդների մոտ հիմնական պատճառը, որը հետագայում հանդես է գալիս որպես ծխելը թողնելու մոտիվ այն է, որ նրանց մոտ բողոքներ առաջանում են ինքնազգացողության վատացման, դյուրագրգիռության, սրտխառնոցի և ֆիզիկական ակտիվության նվազման վերաբերյալ։ Այն անձինք, ովքեր փորձում են թողնել ծխելը, նկատվում է հոգեբանական պատրաստվածության բարձր մակարդակ այն թողնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ այն անձինք, ովքեր ցանկություն են հայտնում թողնել ծխելը, նախապատվությունը տալիս են ոչ թե նարկոդիսպանսերներին, այլ փորձում են դա անել տնային պայմաններում։ Մոտիվացիայի մակարդակը և ծխելը թողնելու պատրաստակամությունը հանդիսանում են առաջատար գործոններ։

Մեր երկրում ծխողների և չծխողների շրջանում հիմնականում տարածված է այն կարծիքը, որ ծխելու դեմ պայքարը անարդյունավետ և անհուսալի է, ինչն էլ վկայում է այն մասին, որ կա իրազեկման և սեփական կարողությունների մասին ցածր մակարդակ։ Սրա հետ մեկտեղ կան բավականաչափ համոզիչ փորձով զարգացած երկրներ, որոնք ապացուցում են, որ կարելի է ոչ միայն ծխելու դեմ պայքարի միջոցով հասնել հաջողութան, այլ նաև իրականացնել ազգի առողջության համար բարենպաստ տեղաշարժեր՝ նվազեցնելով ծխելու տարածվածությունը։

Այսպես, վերջին 20 տարիների ընթացքւմ այս երկրներում ծխողների թիվը նվազել է 2 և ավելի անգամ և շարունակում է նվազել տարեկան 2-3%։ Սա տեղի է ունենում շնորհիվ այդ երկրներում իրականացվող հակածխախոտային ծրագրերի, այդ թվում ՝ դաստիարակչական, վարչական, իրավական, բժշկական և այլ միջոցառումների։

Սակայն, չնայած ծխելու կանխարգելման և բուժման մեթոդների, այս կործանարար սովորության տարածվածությունը երիտասարդության շրջանում շարունակում է մեծ տեղ զբաղեցնել։ Այդ իսկ պատճառով կենտրոնացել ենք հենց երիտասարդ տարիքի ծխողների վրա։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի մասնագետնրը նշում են, որ ներկայիս երիտասարդության նյարդային համակարգը պակաս դիմացկուն է դարձել սթրեսերի նկատմամբ։

Երիտասարդների շրջանում ծխելու ամենախոշոր տարածվածությունը կապված է անհանգստության և դեպրեսիվ վիճակների հետ։ Դեպրեսիան համարվում է մեր օրերի հիվանդությունը։ Սակայն վաղ տարիքում սրա ցուցանիշները ցածր են և մեծ թափ են ստանում դեռահասության շրջանի վերջից միայն։Փորձելով խուսափել այն խնդիրներից, որոնց երիտասարդը հանդիպում է գրեթե ամեն օր, ինչպես նաև գալիք օրվա հանդեպ անվստահությունը, բերում է նրան, որ շատ երիտասարդներ դիմում են ծխախոտի ինչպես նաև այլ վնասակար միջոցների օգնությանը։ Այսպիսի խնդիրների պատճառ են հանդիսանում չափազանցված սպասելիքները, յուրաքնաչյուր անհաջողության հանդեպ ուժեղ ռեակցիաների արտահայտումը, ինչպես նաև փորձի բացակայությունը ։Այս իսկ պատճառով կարող են ընկնել դեպրեսիայի մեջ։ Անհանգստացնող իրադարձությունները, խիստ կարգուկանոնը, պատսախանատվության զգացումը, շրջապատի ազդեցությունն ու կարծիքի կարևորությունը իր, աշխարհի, ապագայի հանդեպ բացասական վերաբերմունքը կարող են հանգեցնել դեպրեսիայի։ Երտասարդ չափահասների դեպրեսիայի ամենատարածված ախտանիշներն են համարվում տխրության զգացումը, ամենօրյա գործունեության հանդեպ հետաքրքրվածության բացակայությունը, ախորժակի կորուստը, քնի խանգարումները, սոցիալական մեկուսացումը և այլն։ Հոգեբանների կարծիքով երիտասարդների բարձր անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ նրանք չունեն բավականաչափ փորձ, սակայն ունեն շատ խմդիրներ։ Մեծ հաշվով ի՞նչն է մեր երկրում հիմնականում հանդիսանում երիտասարդի դեպրեսիայի պատճառ։ Հարցումները ցույց են տալիս, որ այսօրվա երիտասարդի մտահոգության պատճառը ապագայի հանդեպ անկայունության զգացումն է, և ամենակարևորը աշխատանքի բացակայությունը։ Հենց սրանք են համարվում այն հիմնական պատճառները, որոնք դրդում են երիտասարդին ծխախոտը ձեռքը վերցնել։ Ծխելու հետևանքով հնարավոր է նաև դեպրեսիայի ամրապնդում։ Այդ իսկ պատճառով, զրույցի մեջ, որը ուղղված է ծխելը թողնելու մոտիվի առաջացմանը, պետք է խոսվի նաև հնարավոր սթրեսների և դրանց դեմ պայքարելու մեթոդների մասին։ Զրույցը, որը անցկացվում է բժշկի կամ այլ բժշկական աշխատակցի կողմից, զգալիորեն մեծացնում է ծխելը թողնելու հավանականությունը, համեմատած այն փորձերի հետ, որոնք անում են հենց իրենք՝ ծխողները։ Նույնիսկ շատ կարճ (3 րոպեանոց) զրույցը թողնելու հավանականությունը մեծացնում է 8-10 %: Արդյունավետ են համարվում ինչպես անհատական այնպես էլ խմբային զրույցները։ Ծխելու հոգեբանական դրդապատճառները վեցն են՝

1. Խթանող շարժառիթ՝ թարմացում ծուլությունից

2. Հաճույք ծխելու պրոցեսից՝ խաղ ծխախոտի հետ

3. Հանգստանալու, հաճույք ստանալու, բարձր տրամադրություն ապահովելու ցանկություն

4. Լարվածության թուլացում, սեփական խնդիրների լուծման միջոց, ավելի ճիշտ տպավորություն, թե դրանք լուծված են։

5. Ծխելու անվերահսկելի ցանկություն, հոգեբանական կախվածություն՝ ծարավ

6. Սովորություն


    

Կան մեծ թվով միջոցներ այս կախվածությունից ազատվելու համար։ Առավել հաճախ օգտագործվող բուժման մեթոդներից են համարվում ասեղնաբուժությունը, անհատական հարցազրույցները բժիշկների հետ, հոգեբանական թերապիան և այլն։ Սակայն այս մեթոդների տված արդյունքը միանշանակ չէ։

Մոտիվացիաների ձևավորման եղանակները կապված ծխելու դադարեցման հետ, որոնց թվին են պատկանում դասախոսությունների և զրույցների անցկացումը կապված ծխելու վտանգի հետ համարվում է ամենատարածված և անփոխարինելի մեթոդ։ Այսպիսի մեթոդի կիրառումը բավականին արդյունավետ է երիտասարդների շրջանում։

Հետազոտողները նշում են այն հաջողությունների մասին, որոնք ուղղված են երիտասարդ ծխողների մոտ սթրեսային վիճակների և անհանգստության իջեցմանը։ Ինֆորմացիոն-դրդապատճառային ազդեցության կիրառումը կարող է բերել մի շարք սթրեսային ռեակցիաների սահմանափակման և երիտասարդ ծխողների թվի նվազեցման։

Ծխախոտից նույնիսկ ժամանակավոր հրաժարվելը ուղեկցվեւմ է տրամադրության լավացմամբ, եթե մարդը չի կարողանում թողնել ծխելը, ապա դա ուղիղ ճաննապարհ է դեպի դեպրեսիա։

Լայն տարածում է գտել այն համոզմունքը, որ ծխախոտը ունիվերսալ հակադեպրեսանտ է և որ ծխելուց հրաժարվելու հետևանքով տրամադրության զգալի անկում տեղի կունենա, և որ օրգանիզմը դրանից հրաժարվելու դեպքում երկար ժամանակ կկոտրվի և դա կուղեկցվի վատ ինքնազգացողությամբ և ամենքից ու ամեն ինչից անբավարարվածությամբ։ Բայց իրականում պարզվում է, որ ոչինչ էլ այդպես չէ․ ծխախոտից հրաժարվելու դրական կողմերից է համարվում մարդու ֆիզիկական վիճակի բարելավումը։ Բացի դրանից պարզվում է, որ զգալիորեն իջեցնում է դեպրեսիվ սիմպտոմները, որը զգացվում է արդեն հաշված շաբաթների ընթացքում, այս վատ սովորությունը հաղթահարելուց հետո։

Նիկոտինը ի հեճուկս տարածված թյուր կարծիքների հանդիսանում է ուժեղ նարկոտիկ, որից հրաժարվելը շատ դժվար է։ Ուսումնասիրությունից հետո գրեթե բոլոր մասնակիցները նորից սկսել են ծխել։ Սակայն, սրա հետ մեկտեղ, այն մարդիկ, ովքեր ամենաերկար ժամանակ հրաժարվեցին ծխելուց ունեին բարձր տրամադրություն։ Այսպիսով, պետք չէ մտածել, որ նիկոտինից հրաժարվելու դեպքում «ավելի երկարատև կյանքի համար» , այս երկար կյանքը կդառնա մոխրագույն և անհետաքրքիր։ Սա ամենևեին էլ այդպես չէ։ Նույնիսկ եթե ծխելը թողնելը հաջողվի ոչ երկար ժամանակով, ապա այդ ժամանակահատված ուղեկցվում է շատ ավելի բարձր տրամադրությամբ։ Այսպես, եթե մարդուն հաջողվի հրաժարվել ծխելուց վերջնականապես, ապա դա հանդիսանում է կարևորագույն և հիմնական պլյուսը, նրա ընթացիկ տրամադրության վրա։

Շատ հաճախ ծխող մարդը ծխելը չթողնելու փաստը կապում է իր լավ տրամադրության հետ ասելով, որ իմ տրամադրության հետ ամեն ինչ կարգին է, և որ հենց ծխելու գործընթացը իրեն հաճույք է պատճառում և հետևաբար էլ ինչու թողնեմ ծխելը։ Պարզվում է, որ ծխողների մոտ դեպրեսիայի զարգացումը 40% ավելի շատ է, և ինչն է ավելի կարևոր, որ այս թվերը ավելի լուրջ են դառնում նրանց համար ովքեր ծխել սկսել են երիտասարդ տարիքից։ Մյուս կողմից էլ ուսումնասիրությունը հաստատում է այն համոզմունքը, որ ծխելուց նույնիսկ որոշ ժամանակ հրաժարվելուց հետո մարդու մոտ էապես լավանում է ընդհանուր հոգեբանական ինքնազգացողությունը, և անհետանում է դեպրեսիվ սիմպտոմները։

Ինչումն է մարդու ծխելու և տրամադրության կախվածության մեխանիզմը՞ ինչու են ծխողները համոզված, որ ծխախոտը փրկում է իրենց վատ տրամադրությունից, իսկ ծխելուց հրաժարվելու հետևանքը կլինի դեպրեսիան՞

Ընդհանուր առմամբ նիկոտինի «տրամադրություն բարձրացնելը» կարելի է նկարագրել ա յսպես։ Նիկոտինը քասհելուց միքանի վայրկյան հետո այն հասնում է ուղեղի հաճույքի կենտրոնին և բարձրացնում է դոֆամինի և այլ եջանկության հորմոնների առաջացումը։ Սակայն սա տեղի է ունենում շատ կարճ ժամանակահատվածում, արդյունքում մարդու համար պահանջվում է մշտական նիկոտինի ընդունում, իսկ տրամադրության պահպանման սեփական մեխանիզմները խարխլվում են, ընհուպ դրա վերջնական կոտրման, ինչն էլ հանգեցնում է դեպրեսիայի։ Մառդը ավելի ու ավելի է կախվածություն ձեռք բերում ծխախոտից, բաըց բացի նրանից, որ այն կարճ ժամանակով հանում է հոգեբանական անբավարարվածությունը, ուրիշ ոչինչի չի բերում։ Հատկապես ծանր հետևանքներ են լինում երբ մարդը սկսում է ծխել երիտասարդ ժամանակից, այդ ժամանակ նրա ուղեղի կառուցվածքը դեռ լիովին ձևավորված չի լինում։

Ծխելը թողնելու վախը դա հրաժարվելու սինդրոմի վախն է, երբ օրգանիզմը դեռ չի վերականգնել իր սեփական «հաճույքի մեխանիզմները» և մարդը լարվածություն և ընկճվածություն է զգում, բայց արդեն կարճ ժամանակ հետո հրաժարվելու սինդրոմը ավարտվում է և մարդը դառնում է ավելի երջանիկ։


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3974 | 0 | 0
Facebook