Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էրգոթերապիա.բուժում աշխատանքային թերապիայի միջոցով

15:18, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Էրգոթերապիա.բուժում աշխատանքային թերապիայի միջոցով
     Հատուկ կարիքներ ունեցող մարդիկ հատուկ ուշադրության ու բուժման կարիք ունեն: Էրգոթերապիան բուժման տարբերակներից մեկն է:
     Էրգոթերապիաի թիվ մեկ խնդիրն ու գլխավոր նպատակը ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց կյանքի բարելավումն է .էրգոթերապիան օգնում է ֆիզիկական, մտավոր ու հոգեկան սահմանափակումներ ունեցող անձանց ապրել անկախ ու արդյունավետ կյանքով, այլ խոսքով` էրգոթերապիան բուժման ձև է զբաղվածության միջոցով: Երբ այս մասնագիտությունը սկսեց զարգանալ Հայաստանում, աշխարհն արդեն հասցրել էր տեսնել էրգոթերապիայի ծնունդն ու նույնիսկ ոսկեդարը: Մասնագիտության ծննդից մեկ դար ու մի քանի տասնամյակ անց` 2003 թվականին, TEMPUS MP-JEP-23154-2002 Էրգոթերապիայի կրթության զարգացումը Հայաստանում և Վրաստանում ծրագրի շրջանակներում Էրգոթերապիայի Բարձրագույն Կրթության Եվրոպական Ցանցի /ԷԲԿԵՑ/ հետ համատեղ հիմնադրվեց Էրգոթերապիա մասնագիտությունը: 2004 թվականին ԷԲԿԵՑ-ի նախաձեռնությամբ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարսանի (ՀՊՄՀ) և ԱրԲեՍ մանկական ցերեկային կենտրոնի աջակցությամբ` Հայաստանում ծնունդ առավ Էրգոթերապիայի կրթական գործընթացը: Մասնագիտությունն իր գործունեւոթյունը ծավալում է մանկաբուժության, ծերաբուժության, նյարդաբանության, հոգեբուժության, վնասվածքաբանության ոլորտներում, էրգոթերապևտները աշխատում են նաև մտավոր խնդիրներ ունեցող: Էրգոթերապևտ Թերեզա Թոքմաջյանը աշխատանքային մեթոդների ու սկզբունքների մասին խոսելիս նշում է . -Մեթոդները տարբեր են և կախված են անձի խնդրից, դրա բարդությունից և ամենակարևորը` աշխատելու ցանկությունից: -Մանկաբուժության ոլորտում էրգոթերապիստը ուսումնասիրում է 1-10 տարեկան երեխաներին, որոնք ունեն մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ: Էրգոթերապիստը նպատակ ունի խթանել խաղունակությունը և կառուցել էրգոթերապևտիկ միջամտությունը խաղային գործունեության վրա` դրանով իսկ զարգացնելով խաղային հմտություններ: Էրգոթերապիստներն իրենց միջամտությունն են իրականացնում նաև այն անձանց հետ, ովքեր ցուցաբերում են հոգեբանական և էմոցիոնալ դժվարություններ: Նրանք կարող են օգնել անձին, ապահովել անձի համար զբաղվածություն և հաղթահարել էմոցիոնալ խնդիրները: Այս մասնագետները աշխատում են նաև օրթոպեդիկ խնդիրներ ունեցող անձանց հետ, օգնում առօրյա գործողություններ կատարելիս հանդիպող դժվարությունները հաղթահարելու գործում` պատրաստելով ու տրամադրելով տարբեր տիպի հարմարանքներ: Ծերաբուժության ոլորտում աշխատող էրգոթերապևտները օգնում են անձին, հնարավորության սահմաններում, վերականգնել նախկին զբաղվածությունը .տարեցները ներգրավվում են որևէ աշխատանքում, նրանց համար կազմակերպում մշակութային միջոցառումներ ու զրույցներ: Հայաստանում էրգոթերապևտիկ միջամտությամբ բուժում իրականացվում է "ԱրԲեՍ" առողջության կենտրոնում, որը գործում է նախկին "Արաբկիր" մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Այսօր շուրջ 17 մասնագետ աշխատում են որպես էրգոթերապիստ հայաստանյան և արտասահմանյան տարբեր կազմակերպություններում` նպաստելով մասնագիտության զարգացմանն ու տարածմանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11441 | 0 | 0
Facebook