Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԿԵՔ ԾԻԾԱՂԵՆՔ

14:13, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
ԵԿԵՔ ԾԻԾԱՂԵՆՔ

Ապրիլի 1-ը երգիծանքի և ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: 2017թ-ի ապրիլի 3-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ ծիծաղի օրվան նվիրված ցերեկույթ, որը կրում էր «Եկեք ծիծաղենք» խորագիրը:

II Գ դասարանի աշակերտները /դասվար՝ Լ. Մխիթարյան/ հիանալի դերասանական վարպետությամբ տաք ու բազմերանգ ժպիտներ նվիրեցին հանդիսատեսին: Ցերեկույթի ընթացքում աշակերտները հանդես եկան փոքրիկ հումորային պատումներով, ներկայացրին դրվագներ հայտնի ֆիլմերից: Դահլիճում թևածում էր երգն ու երաժշտությունը, խինդն ու ուրախությունը հորդում էին վարար գետի պես: Միջոցառման յուրահատուկ մասն էին կազմում աշակերտների ծաղրանկարները, որոնք անսահման ժպիտ պարգևեցին ծնողներին: Ցերեկույթն ավարտվեց շնորհակալանքի բազմաթիվ խոսքերով և մաղթանքներով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4005 | 0 | 0
Facebook