Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերօրյա հերոս՝Ազատ Սիմոնյան

00:30, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Մերօրյա հերոս՝Ազատ Սիմոնյան


     2015 թվականի հունվարի 14-ին հայրենիքի սահմանները պաշտպանելու առաքելությունը տրվեց նաև Ազատին: Նա գնաց իր պարտքը տալու հայրենիքին ու հայ ժողովրդին: Ազատ Սիմոնյանը բնավորությամբ բարի, անկեղծ, հումորով երիտասարդ էր:
     Աբովյանի Շրջանի Կամարիս գյուղի դպրոց տանող երկար ճանապարհով 10 տարի քայլել է գյուղի կենսուրախ և ժպտերես տղաներից մեկը՝ Ազատը: Ճանապարհն ամեն օր ականատես է եղել 2 մտերիմ դասընկերների զրույցին.
    
     «Մառ, ես քեզ մի օր կսովորեցնեմ արագ քայլել, դու միշտ դանդաղ ես քայլում, ուշանումենք դասից»:
     Մառան` Մառա Գրիգորյանը, Ազատին մանկուց էր ճանաչում: Նրանք ամեն առավոտ միասին դպրոց էին գնում: Մառան պատմում է, որ Ազատը բավական արագ էր քայլում, իսկ ինքը՝ոչ, այդ պատճառով նրանք միշտ ուշանում էին դասից: Ազատը կամ ինչպես ընկերներնեին կոչում՝ Ազան, բավական բարձրահասակ էր: Մառան, հիշում է, թե ինչպես էր Ազատը իր հասակի հետ կապված կատակում՝ասելով. «Մառ, ինչքան ուզում ես բոյովացի, մեկա իմ կեսից չես անցնելու»: Ազատն ակտիվորեն մասնակցում էր դասարանում կազմակերպվող միջոցառումներին, նրան բոլորը սիրում էին: Դասարանի աղջիկների հանդեպ առանձնահատուկ ուշադիր էր: Եղբոր նման հոգատար էր նրանց նկատմամբ:
     Դրա վառ ապացույցն էր խանութից ամեն անգամ գնված շոկոլադները, որոնք բերելով դասարան՝ տալիս էր աղջիկներին ու ասում. «Երեխեք, կերեք, ձեր քաղցրը միշտ պակասա, կերեք որ տեղը գա»:
    
     Ազատի հայրենի գյուղում մի աղբյուր կա: Ազատը այդ աղբյուրը շատ էր սիրում ամեն անգամ բռերով խմում ու հագենում էր սառը ջրով. «Ես մենակ այս ջրից եմ հագենում» , -միշտ ասում էր Ազատը:
     Մառան պատմում է, որ Ազատը գրում էր: Նա շատ թեթև էր վերաբերվում իր գրած բանաստեղծություններին: Զոհվելուց ամիսներ առաջ նա facebook-ում հրապարակել էր իր բանաստեղծություններից մեկը, բոլորը հուզված գրել էին. «Ազատ մեզ մի լացացրու» , -Ազատը նրանց պատասղանել էր, գրելով. «Ժողովուրդ չեմ գրել որ լացեք, գրել եմ, որ կարդաք» հիշում է դասընկերուհին:
    
     Մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքերը,
     Տունս չեք գտնի, այն շատ հեռու է,
     Այնտեղ՝տանս մեջ, որդու կարոտից մայրս է լաիլ,
     Մի լացիր մայրիկ, մի օր տուն կգամ
     Ամեն մի կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ:
    
    
    
    
     Ազատ Սիմոնյան
    
    
     «Վերջին անգամ Ազատի հետ խոսել եմ մարտի 21-ին: Այդ օրը բավական երկար խոսեցինք: Երկուսս էլ շատ ուրախ էինք: Չէինք էլ պատկերացնում, որ դա կարող էր մեր վերջին խոսակցությունը լինել: Ազատը արձակուրդ էր գալու և ուզում էր, որ ամբողջ դասարանով հավաքվենք»: Ասուոմ էր. «Մառ գալու եմ ու բոլորին իրար գլուխ հավաքեմ, շատ եմ կարոտել» , -սա Ազատի ու Մառայի վերջին խոսակցությունն էր:
     Իրականում այդպես էլ եղավ.Ազատը հավաքեց բոլորին, բայց ոչ ուրախանալու:
     Ազատն արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած և ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն էր:
     Աբովյանի Կամարիս գյուղում գարունը փթթում է իր ողջ շքեղությամբ, սակայն այս անգամ ապրիլը երազանքներ ու ժպիտներ խլեց...
     Հիմա էլ կա գյուղի դպրոց տանող երկար ճանապարհը, բայց այդ ճանապարհով Ազատն էլ չի քայլի: Կա նաև Կամարիսի աղբյուրը, որից Ազատն էլ ջուր չի խմի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4995 | 0 | 0
Facebook