Լրատվականների անդրադարձը ապրիլյան պատերազմին
Ապրիլյան պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմ չի թաքցնում զոհերի իրական թվերը՝ ավելի քան 100 հոգի: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն նվազեցնում է իր կորուստները. եթե պաշտոնապես խոսվում է մոտ չորս տասնյակ զոհերի մասին, ապա ընդդիմադիր Մեյդան TV-ն անուն առ անուն, համապատասխան նկարներով, տվել է ավելի քան 100 սպանվածի մասին տեղեկատվություն: Արցախյան կողմը, մարդկային զոհերից զատ, տվեց նաև տարածքային կորուստներ շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում: Այսպիսով, 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր տեղի ունեցավ, թեև ոչ այնքան էական, ստատուս-քվոյի փոփոխություն: Բացի առաջնագծից, պատերազմ էր ընթանում նաև մեդիադաշտում: Հակամարտությունը լուսաբանելու լրագրողների կարողությունները կախված էին նրանից, թե սահմանի որ կողմում են նրանք աշխատել: Շատ օտարերկրացի լրագրողներ կարողացել են առանց խոչընդոտների Հայաստանի միջոցով ստանալ Լեռնային Ղարաբաղում հայտնվելու թույլտվություն և հավատարմագրվել են: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ամեն օր հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով և ճեպազրույցներով, պատասխանում լրագրողների հարցերին: Հայաստանի պետական հեռուստաալիքները արբանյակների միջոցով անվճար հասանելիություն էին ապահվում: Բացի այդ, լրագրողները քաղաքացիական մեքենաներով ազատ կարող էին տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Միջազգային լրատվադաշտի լուսաբանումից բացի պակաս չէին նաև թերություններն ու առավելությունները տեղական մամուլում: Ստորև վերլուծենք տեղական մի քանի հեռուստառեպորտաժների անդրադարձը ապրիլյան պատերազմի զոհերին: «Բանաձևը» «Սխրանքների առաջնագծում» խորագրով, ապրիլի տասի եթերում անդրադարձել է քառօրյա պատերազմում զոհված հերոսներին: Լրագրող Հայկուհի Ասատրյանը ռեպորտաժը սկսում է հերոս Հովսեփի երեխաներին և կնոջը ներկայացնելով: Կինը պատմում է, թե ինչպես է ամուսինը իրեն ու երեխաներին ասել, որ թաքնվեն նկուղում ու մեկն էլ է ռազմաճակատ: Տանից դուրս գալիս էլ վերջին խոսքերը եղել են, որ չի կարող զինվորներին մենակ թողնել: Մատաղիսում, անհավասար մարտում երկու սպաների հետ մարտնչել է թշնամու դեմ: Կապիտանը քսանհինգ զինվորներին թիկունքում է պահել:Հաջորդ հերոսը կապիտան Ուրֆանյանն է: Մարտի դաշտում երեք ժամ կռիվ է տվել: Փամփուշտները վերջանալուց հետո անցել է նռնակին: Հայտնվելով շրջափակման մեջ՝ նա պայթեցրել է իր վրա հարձակվողներին և իրեն: https://www.youtube.com/watch?v=knbtdjbJlxg «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թողարկումներից մեկում լրագրող Արման Մալխասյանը «Անուններ, որ հերոսացան» ռեպորտաժում սկզբում ներկայացնում է Գագիկ Մելքոնյանի պատմությունը: Հերոսը զոհվել ա առաջնագծում, ծնողների հետ խոսել է ապրիլի մեկին: Գագիկի մասին պատմում է նրա քույրը: https://www.youtube.com/watch?v=TIMCl02g12o «Առաջին ալիքը» հերոսապատումների շարք է ներկայացրել քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մասին: «Հերոսապատում» . հենց այսպես էլ կոչվում էր շարքը: Լրագրողական կազմը հերոսապատումներ է ներկայացրել Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի և էլի շատերի մասին: Եթե մի նախադասությամբ ընդհանրացնենք այս շարքը, կարելի այն անվանել ակնարկների շարք: Սակայն, ի տարբերություն «Արմենիա» հեռուստաընկերության ռեպորտաժների, այստեղ հուզականությունը շատ էր: Հերոսների մասին ինֆորմացիան ևս ավելի շատ էր: Էթիկայից դուրս կադրեր այստեղ ևս չկային: https://www.youtube.com/watch?v=c0HlbPONYF4 «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականն իր ապրիլի տասներեքի թողարկմանը անդրադարել է զոհված հերոսներին: Ռեպորտաժի հեղինակը Լուսինե Հայրապետյանն է: Ռեպորտաժը սկսվում է ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մասին պատմությամբ: Հերոսը ազատամարտիկ հոր նման մեկնել է ռազմաճակատ կռվելու: Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը, Ջաբրայիլում հայկական կողմը հենց Աշոտ Շահբազյանի հրամանատարությամբ է հակահարված հասցրել: Հեղինակ` Սիլվարդ Տիգրանյան |