2017 թվականի մարտի 7-ին դարձյալ տոնակատարություն էր ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում: II Դ դասարանի աշակերտները /դասվար՝ Կ. Թաթյան/ կազմակերպել էին հանդես-միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Նրանք իրենց ասմունքը, երգերը նվիրեցին մայրիկներին, տատիկներին, ուսուցչուհիներին և դասընկերուհիներին:
Միջոցառման ավարտին տղաները ցույց տվեցին իրենց խոհարարական արվեստը՝ պատրաստելով մրգային աղցաններ: Ուրախությունը համընդհանուր էր, աշակերտների խինդն ու ժպիտները փոխանցվեցին բոլոր ներկաներին: