Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի ՀԵՊ առարկայի ուսուցչուհի Էլմիրա Վարդանյանը 5-րդ դասարանում անցկացրեց բաց դաս՝ «Տերունական աղոթքի մեկնությունը ըստ Գ. Տաթևացու» թեմայով:
Դասը ներկայացվեց ինտերակտիվ մեթոդներով, որը ավելի մատչելի և հետաքրքիր էր: Աշակերտները ներկայացրեցին աղոթքի տեսակները, որտե՞ղ և ե՞րբ կարելի է աղոթել, որ աղոթքը մեր և աստծո մեջ եղած կապն է, ինչպես կերակուրն է սնում մարմինը, այնպես էլ աղոթքն է սնում հոգին, որ աղոթքը հոգու և մտքի աչքն է:
Ամենուր տարածված էր խնկի բույրը և վառվող մոմերի լույսով աղոթք բարձրացվեց առ Աստված, խմբերով ներկայացվեց տերունական աղոթքի 10 խոսքերի իմաստը և բովանդակությունը:
Դասը ավարտվեց անակնկալով. աշակերտը եկեղեցական հագուստով ներկաներին բաժանեց եկեղեցուց բերված «մաս»: