Նոյեմբերի 9-ին Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի IIբ դասարան հյուր էին եկել Աշուն տատիկն ու նրա որդիները: Աշակերտներն ուրախությամբ դիմավորեցին նրանց, պատմեցին աշնան ամիսների, դրանց ժամանակ տեղի ունեցող փոփոխությունների, թռչունների, կենդանիների մասին: Դասն ընդմիջվեց երգերով, ֆիզկուլտ դադարներով: Աշակերտների գիտելիքներն ամրապնդվեցին ուսուցչուհու կողմից կիրառված տարբեր մեթոդներով: Ակտիվ էին նաև ներառական կրթության մեջ ներգրավված աշակերտները:
Դասվար` Մ. Զարբաբյան