2015թ. նոյեմբերի 10-ին Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցում IIIա դասարանի աշակերտները ներկայացան «Արարատյան դաշտ» խորագիրը կրող միջոցառմամբ:
Միջոցառումը կրում էր ճանաչողական բնույթ: Միջոցառման նպատակն էր աշակերտներին ծանոթացնել իրենց բնօրրանի ավանդույթներին, անզուգական բարիքներին ու պատամշակութային կոթողներին:
Հնչեցին Ավ. Իսահակյանի, Սիլվա Կապուտիկյանի, Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից:
Մեծ էր միջոցառման նշանակությունը ազգային արժեքների կարևորությունը ընդգծելու և աշակերտների մեջ ազգային ոգին ամրապնդելու գործում:
Դասվար` Անահիտ Գազազյան