Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լևոնը կապ չունի երեխայիս հետ, ես եմ բաժանվել նրանից. չմշկորդի նախկին կինը մանրամասներ է հաղորդում

Նորություններ
Մամուլի խոսնակ`
Նորություններ
12:48, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Լևոնը կապ չունի երեխայիս հետ, ես եմ բաժանվել նրանից. չմշկորդի նախկին կինը մանրամասներ է հաղորդում

Asekose.am-ը գրում է.

Այսօր համացանցում լուրեր էին շրջանառվում, որ հայտնի չմշկորդ Լևոն Աբգարյանը բաժանվել է իր երիտասարդ կնոջից` Գաբիից, ավելին` զվարճանում է ռուս աղջիկների հետ: Asekose.am-ը կապ հաստատեց Գաբիի հետ` լուրի իսկությունը ճշտելու համար:

«Արդեն 4 ամիս է մենք բաժանվել ենք միմյանցից: Ես եմ հեռացել նրանից ու հեռացել եմ անվերադարձ: Պատճառների մասին պարզապես չեմ ցանկանում խոսել: Միայն մի բան կարող եմ ասել, որ ցանկանում եմ` երեխաս նրա միայն դրական կողմերը ժառանգած լինի», - մեզ հետ զրույցի ընթացքում անկեղծացավ Գաբին:

Այն հարցին` արդյո՞ք նրանց միջև որևէ տեսակի շփում կա, կամ արդյոք Լևոնը հանդիպում է երեխային Գաբին ասաց.

«Մեր միջև որևէ շփում չկա, չնայած նրան, որ նա իմ երեխայի հայրն է: Նա այս պահին ոչ մի կապ չունի երեխայիս հետ: Այս պահին մենք գտնվում ենք Երևանից շատ հեռու: Այս թեման ինձ համար փակված է՝ չեմ ցանկանում այլևս ոչ մի լրատվամիջոցի հետ խոսել», - մեզ հետ զրույցում նշեց Գաբին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2547 | 0 | 0
Facebook