Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարինա Գրեգը երկարաժամկետ մեկնել է Հայաստանից` մայրիկի առողջական խնդիրների պատճառով

Նորություններ
Մամուլի խոսնակ`
Նորություններ
19:08, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Մարինա Գրեգը երկարաժամկետ մեկնել է Հայաստանից` մայրիկի առողջական խնդիրների պատճառով

Tert.am-ը գրում է. Հաղորդավարուհի Մարինա Գրեգը մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանում չէ։ Մարինան մեկնել է Վիեննա` մայրիկի մոտ, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի։ Կայքի հետ զրույցում Մարինան խոսել է մայրիկի ներկայիս վիճակի, էկրաններից երկարաժամկետ բացակայելու և այժմյան զբաղմունքների մասին։

«Մեկ ամսից ավելի է, ինչ Երևանում չեմ, սակայն տպավորություն է, թե 2 տարի է անցել։ Մեկնմանս պատճառը մայրիկիս առողջական խնդիրն էր։ Նա ոտքի բարդ վիրահատություն ունեցավ և խնամքի կարիք ուներ։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, Վիեննա եմ հասել վիրահատության նախորդ օրը, երբ նա արդեն հիվանդանոցում էր։ Փառք Աստծո, վիրահատությունը հաջող անցավ, ուղղակի ժամանակ կպահանջվի, որպեսզի նա անցնի բնականոն կյանքին և կարողանա ինքնուրույն քայլել», – պատմեց Մարինան։

Նա նշեց, որ բարդ է թեկուզ ժամանակավոր թողնել սիրած գործը, որն արդեն ապրելակերպ է դարձել, սակայն երբ խոսքը հարազատներին է վերաբերում, ավելի կարևոր ոչինչ չկա։

«Այսքան երկար ժամանակով դեռ չէի թողել աշխատանքս, բայց երբ հարցը վերաբերվում է հարազատներին, բոլորիս համար նրանց առողջությունից ու երջանկությունից թանկ ու կարևոր ոչինչ չկա։ Շնորհակալ եմ, որ պարոն Քեշիշյանն ըմբռնումով մոտեցավ և թույլ տվեց այդքան ժամանակով բացակայել։ Մեծ էր նաև գործընկերներիս աջակցությունը, շնորհակալ եմ, որ նրանք սիրով համաձայնեցին փոխարինել ինձ մինչև վերադառնալս», – ասաց հաղորդավարուհին։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2738 | 0 | 0
Facebook