Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եկել է Հայաստան ինչ-որ գումարների հարցով

Aram Manukyan
Հեղինակ`
Aram Manukyan
08:11, շաբաթ, 05 նոյեմբերի, 2016 թ.
Եկել է Հայաստան ինչ-որ գումարների հարցով
     «Հարավկովկասյան երկաթուղու» նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկու օր առաջ եկել է Հայաստան: Այս մասին NewsBook-ին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմից: Սա երբեմնի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան առանց ավելորդ աղմուկի` դիմավորման ու հյուրընկալման ճոխությունների իմաստով: Առաջին անգամ է, որ վերջինիս չեն նետվում սպասարկելու երկաթուղու ծառայողական մեքենաներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նրան օդանավակայանում դիմավորել է ՀԿԵ գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանը, որը Ռեբեցին է պարտական իր այսօրվա պաշտոնի համար: Հիշեցնենք, որ Ռեբեցը ՀԿԵ-ից ժամկետից շուտ հեռացվելուց հետո նշանակվել էր Ղրիմի երկաթուղու պետ, որտեղից էլ ընդամենը վեց ամիս անց խայտառակ ձևով կոռուպցիոն սկանդալի համար հեռացվել էր երկաթուղային համակարգից առանց վերականգնման իրավունքի: Մասնագետների պնդմամբ էլ Հայաստանում Ռեբեցը երեք տարի շարունակ բառի բուն իմաստով քանդեց երկաթուղին, կոնֆլիկտների և ինտրիգների միջոցով ազատվեց երկաթուղու լավագույն մասնագետներից: Հայաստանում ևս նա զերծ չմնաց կոռուպցիոն սկանդալներից: Հիշեցնենք՝ խոսքը Կարեն Անտոնյանի և գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի հետ արհմիության գումարները իրենով անելու, «կոնտեյներների» տարածք կառուցելու համար գումարներ դուրս գրելու, ինչպես նաև իր մանկության ընկեր Լյոխկինի հետ իրենց մտերիմի` Մատակարարման վարչության պետ Լադոշայի միջոցով ներդրումային գումարները լվանալու պատմությունների մասին է: Մեր տեղեկություններով` Ռեբեցը Հայաստանում է լինելու մոտ հինգ օր, արդեն հասցրել է հանդիպել իր նախկին տեղակալ, այժմ ՀԿԵ տնօրեն Սերգեյ Վալկոյին: ՀԿԵ մեր աղբյուրը կարծում է, որ նախկին տնօրենը եկել է Հայաստանը ինչ-որ գումարներ հավաքելու նպատակով: Նյութի աղբյուրը` Newsbook.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3130 | 0 | 0
Facebook