Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տոն, որը կարող է այլեւս մեզ չվերաբերել. SOS երկաթուղի

Aram Manukyan
Հեղինակ`
Aram Manukyan
18:59, երկուշաբթի, 01 օգոստոսի, 2016 թ.
Տոն, որը կարող է այլեւս մեզ չվերաբերել. SOS երկաթուղի

Ամեն տարի օգոստոսի առաջին կիրակի օրը նախկին Խորհրդային միության երկրներում նշում են երկաթուղայինի տոնը: Տոնը հիմնադրվել է Ռուսաստանում 1896-ին և ձոնվել Նիկոլայ I ցարի ծննդյան օրվան, որը սկսել է երկաթգծերի կառուցումը: 1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տոնը մոռացվեց մոտ 20 տարի: Երկաթուղայիններին մեծարելու ավանդույթը ԽՍՀՄ-ում վերսկսվեց միայն 1936-ին:
     Եւ ահա ամեն տարի` Հայաստանում օգոստոսի առաջին կիրակի օրը տարբեր «կալիբրի» պաշտոնյաններ հիշում են, որ երկաթուղի կա, այցելում են, ճռճռան ելույթներ ունենում եւ հեռանում: Սակայն, երբ ամբողջ տարվա ընթացքում մամուլը ահազանգում է երկաթուղու քանդման, թալանի մասին, որեւէ մեկին, իսկ գլխավորապես` Տրանսպորտի նախարարությանը դա չի մտահոգում: Մնում է մտածել, որ մի ամբողջ նախարարությունում երկաթուղու մասնագետ չի մնացել, որ հասկանա, թե ինչ է կատարվում ՀԿԵ-ում եւ ինչ ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ այնտեղի պաշտոնյանների «գռփողական» քաղաքականությունը:

Երկաթուղայինի օրը տոն է ՀԿԵ-ի ղեկավարության համար, բայց ոչ շարքային երկաթուղայինի, ով այսօր թշվառ վիճակում է: Երբեմնի բարձր աշխատավարձով ընտանիք պահող երկաթգծի աշխատակիցների հավելավճարները հանել են, աշխատավարձը` քչացրել, օրինակ` 130 հազար դրամ աշխատավարձ եւ «իքս» գումարի հավելավճար ստացող միջին հայ երկաթուղայինը այսօր ստանում է ընդամենը 70 հազար աշխատավարձ: Սա դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի երկաթուղայինների մոտ, նրանք անգամ քննարկում են գործադուլ անելու տարբերակը:
Իսկ թե ինչու է հայ երկաթուղայինը այս վիճակում հայտնվել, դժվար չէ կռահել: Մամուլը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է հայ-ռուսական փողերի լվացքատուն դարձած երկաթուղում իրականացվող ալան-թալանին, ընդհուպ` ռելսերը քանդել ու վաճառելուն, ուռճացված ծախսերին, կասկածելի տենդերներին, ձեւավորված կլաններին` գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի, Լադոշայի, հաշվապահ Վեներա Ավետիսյանի, Եդիգարյանների գլխավորությամբ (այս կլաններին դեռ կհասցնենք անդրադառնալ):
Սակայն այս ամենի վրա թքած ունեն թե հայ, թե ռուս պաշտոնյաններ: Պարզ է, որ ռուսների համար միեւնույն է` տրամադրված գումարները կօգտագործվեն երկաթուղին բարելավելու նպատակով, թե կմսխեն: Սակայն որտեղ են նայում Հայաստանի իշխանությունները, առավել եւս` երբ վերջերս հայտնի դարձավ, որ Կովկասում հյուսիս-հարավ երկաթուղու ծրագրի շրջանակներում Ռուսաստանը դեպի Ադրբեջան, Իրան եւ Հնդկաստան ճանապարհին շրջանցում է Հայաստանը:
Մնում է մտածել, որ ՀԿԵ-ը ղեկավարությունը եւ Հայաստանի իշխանությունների քթի տակ ամեն ինչ անում են` երկաթուղին հասցնելու այնպիսի վատթար իրավիճակի, որպեսզի ծրագիրը իրականացնողները հրաժարվեն այդքան ներդրում անելուց եւ պարզապես երկաթգիծը Ադրբեջանով անցկացնեն:
Ու եթե պատկան անձինք չեն հասկանում այս ծրագրի աղետալի հետեւանքները, ապա կարող են կարդալ The James Town Foundation-ում վերլուծաբան Փոլ Գոբլի հոդվածը: «Այս համաձայնագիրը ոչ միայն կմիավորի այսերկրները, այլեւ կկապի Հնդկաստանից Իրան եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի տարածքով՝ դեպի Եվրոպա երկաթուղային համակարգերը, ինչը լուրջ հետեւանքներ կունենա այդ երթուղու երկայնքով ընկած պետությունների եւ տարածքների համար: Սակայն երկաթուղային նոր համակարգի ամենաբացասական ազդեցությունը
     կզգա Հայաստանը, որն այդ համաձայնագրի կողմ չէ: Արդեն օգոստոսի 7-ին Հնդկաստանն առաջին փորձնական կոնտեյները կուղարկի», -գրել էր հոդվածագիրը:
    
     Շարունակելի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4174 | 0 | 0
Facebook