Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԿԵ-ի կլանները փորձում են սարքե՞լ «Ալյասնի» հիմնադիրներից մեկի գլխին

Aram Manukyan
Հեղինակ`
Aram Manukyan
00:27, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
ՀԿԵ-ի կլանները փորձում են սարքե՞լ «Ալյասնի» հիմնադիրներից մեկի գլխին


     Մեր տեղեկություններով` «Ալյանս» կուսակցության հիմնադիրներից,
     «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի արհմիության նախագահ
     Աշոտ Խլղաթյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում են ներկայացրել, անգամ գործ կա հարուցված: Հիշեցնենք, որ ՀԿԵ-ի ղեկավարության եւ Աշոտ Խլղաթյանի կոնֆլիկտը հին պատմություն ունի, այս արհմիությունը մի քանի անգամ ակցիաներէ արել, չի ենթարկվել նախկին տնօրենի կամայական որոշումներին, բողոքել են աշխատավարձերը չվճարելու համար, ինչից հետո սկսվել է հաշվեհարդար: ՀԿԵ-ն դատի էր տվել վերջինիս գումարները վատնելու համար, իսկ դրանից հետո բացել էր երկրորդ, «ֆեյք» արհմիությունը, որով էլ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, «փողեր են լվանում»:


     Պարզվում է` կոնֆլիկտը չի ավարտվել միայն դատարանում: ՀՔԾ-ում գործ կա հարուցված 46մլն դրամ վատնելու մասով: Սակայն
     ամենաուշագրավ այն է, որ այս գործով չեն անցնում մի շարք առանցքային դեմքեր, ինչպես օրինակ` նախկին տնօրեն Վիկտոր Ռեբեցը, այժմյան գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, գործերի կառավարիչ, նախկին ԿԳԲշնիկ Կարեն Անտոնյանը եւ կոռուպցիան այլ սկանդալներից հայտնի գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանը, առանց որի գիտության ՀԿԵ-ում որեւէ գումար չի փոխանցվում: Սակայն հետաքրքիր է, որ այս անգամ եւս ՀԿԵ հաշվապահական կլանի ղեկավարին հաջողվում է ջրից չոր դուրս գալ: Մինչդեռ ՀԿԵ-ում բոլորը գիտեն, որ քոռ կոպեկ ստանալիս անգամ տիկնոջ «դաբռոն» է պետք, ոչ թե գլխավոր տնօրեինը:


    

Ի դեպ, ՀԿԵ-ում խոսում են, թե գործերի կառավարիչ Կարեն
     Անտոնյանն ու Վեներա Ավետիսյանը կոնֆլիկտ են ունեցել արարողակարգի գումարները չկիսելու հարցում: Արդյունքում` նախկին ԿԳԲշնիկը ստիպված է եղել այդ ոլորտը զիջել հաշվապահի վստահված անձ, արարողակարգի պետ Կարեն Բադալյանին: Հույսը կտրելով ներկայացուցչական ծախսերը իրենով անելու հնարավորությունից` Կարեն Անտոնյանը ջանքեր գործադրեց վաղեմի նպատակին հասնելու համար` արհմիության գումարների տնօրինմանը: Այդ պատճառով վերջինս կազմակերպեց դատական հայց Աշոտ Խլղաթյանի դեմ, կողքից էլ մի «ֆեյք» արհմիություն բացեց` այդտեղ տնօրեն կարգելով ՀԿԵ-ում հայտնի տիկին Ալբինային:


     Հուսով ենք, որ երկրում մեկնարկած բարեփոխումները կհասնեն երկաթուղուն, իրավապահները վերջապես կբռնեն օրինազանցների ձեռքը, վերջ կտա թալանի գործընթացին` մեզ` երկաթուղայիններիս
     եւ երկաթուղին փրկելով կոռուպցիոն ու թալանչի հաշվապահներից եւ
     կգբ-շնիկներից:
    
     ՀԳ. Լուսանկարում ՀԿԵ էլիտան է, ծաղկեփունջը, ում պարտական ենք երկաթուղու քանդման համար: Նրանց ոչ միայն չեն պատժում, այլեւ պարգեւատրում են:
    
     ՀԿԵ աշխատակից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3713 | 2 | 0
Facebook