Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս են թալանում ՀԿԵ-ի փողերը, ընդամենը մի օրինակ

Aram Manukyan
Հեղինակ`
Aram Manukyan
07:16, երեքշաբթի, 21 հունիսի, 2016 թ.
Ինչպե՞ս են թալանում ՀԿԵ-ի փողերը, ընդամենը մի օրինակ

Մամուլը պարբերաբար անդրադառնում է Հարավկովկասյան երկաթուղում տիրող իրավիճակին, իրականացվող թալանին եւ կոռուպցիայի մեջ խրված աշխատակիցներին: Սակայն այս ահազանգերը որեւէ կերպ չեն սթափեցնում ՀԿԵ ղեկավարությանը: Մեզ` ՀԿԵ աշխատակիցներիս, ոչինչ չի մնում անել, քան դիմել լրատվամիջոցների օգնությանը:


     Այդպես, ընդամենը մի օրինակ, թե ինչպես են մսխում գումարները ՀԿԵ-ում: Ըստ հաշվետվությունների` Հարավկովկասյան երկաթուղում ամսական 10-12մլն դրամ է հատկացվում ներկայացուցչական ծախսերի համար: Իսկ թե ինչ ներկայացուցչական ծախսեր են անում, բոլորիս է հայտնի` բացարձակ ոչինչ: Երկաթուղու անփոխարինելի գլխավոր հաշվապահ Վեներա Գերասիմովնան` արարողակարգի պետ Կարեն Բադալյանի հետ միասին, կազմակերպում են այդ գումարի մաս-մաս անելը, փոխանցում իրենց ընկերություններին, ցույց տալիս, թե այդքան ծաղիկ, գորգ եւ այլ «ներկայացուցչական» իրեր են գնել, իսկ հետո ստանում իրենք իրենցից, այսպիսի օրինակները մեզանում բազմազան են: Մամուլում բազմիցս է գրվել, որ առանց Վեներա Գերասիմովնայի «դաբրոյի» ՀԿԵ-ում որեւէ գործարք չի կատարվում:


    

Փոխարենը` լավագույն մասնագետներին կրճատում են, աշխատակիցներին ուրբաթ օրերին չեն կանչում աշխատանքի, որ չվճարեն, քանդում են երկաթգիծը, անգամ ռելսերն են վաճառում:


    

Բավական է բացել «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, եւ տեսնել, թե քանի-քանի հայցեր կան ներկայացված ՀԿԵ-ի դեմ, դրանցից քանիսն են կապված փոխանցումների հետ, կա դատ, որում ընկերությունը հաղթել է եւ այլն: Եթե դրան էլ գումարեք իրավապահ համակարգում յուրացումների, փողերի լվացման մասին քննվող քրեական գործերը, հայ-ռուսական փողերի լվացքատան պատկերը ամբողջական կլինի:


    

Անտարբեր մի եղեք այս կառույցի հանդեպ, ռուսների համար սա խոպան է, նրանց համար այդ գումարները ոչինչ են, սակայն պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի դեպքում այդ գումարներով կարելի է զարգացնել ստրատեգիական նշանակություն ունեցող այս կառույցը:
    
     Ստորեւ ներկայացնում ենք ընդամենը մի քանի հղում, որոնք ապացուցում են խոսքերիս ճշմարտացիությունը:
    
     http://www.chi.am/index.cfm?objectid=C4BBB120-331A-11E6-A5350EB7C0D21663,
    
    
http://armtimes.com/hy/read/13894


    

ՀԿԵ մտահոգ աշխատակից

շարունակելի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3778 | 0 | 0
Facebook