Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի հերքեք անհերքելին

Aram Manukyan
Հեղինակ`
Aram Manukyan
18:33, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Մի հերքեք անհերքելին

Մենք շատ ուրախ ենք, որ այս հարթակում երկաթուղու մտահոգ աշխատակիցների ձայնը տեղ է հասնում վերեւներ, մեր աշխատավայրում կարդում են ենթակաների կարծիքը իրենց մասին, նեղվում ու զուր ճիգեր գործադրում հերքելու: Այլ հարց է, որ ՀԿԵ ղեկավարությունը եւ կլանները խորապես թքած ունեն մեզ վրա, մենք էլ` իրենց վրա, բայց ոչ երկաթուղու, որովհետեւ այստեղ արդեն մենք գործ ունենք պետության անվտանգության հետ:

Ուրեմն, ականջներիդ օղ արեք ՀԿԵ-ի կլաններ` ֆինանսական գծով տեղակալ եւ բեռնափոխադրումների «կուրատոր» Իլյա Կելպերիսի կլան, մատակարարումները եւ տենդերները իրենով արած Ե. Լադոշայի կլան, շարժակազմի յուրացմամբ զբաղված Եդիգարյանների կլան, «հայ ռուսական լվացքատան» գլխավոր վարիչ, երկաթուղու անփոխարինելի գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի կլան, գործերի կառավարիչ, նախկին ԿԳԲշնիկ Կարեն Անտոնյանի կլան, անվտանգությունը սեփականաշնորհած «տխրահռչակ» Արմեն Դարբինյանի կլան եւ իհարկե այս ամենի գլխավոր հերոս, կլանների «դիրիժոր», գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո:
     Հերքելու ձեր փորձերը ձախողված են, մենք ամեն օր մեր աչքով ենք տեսնում ու զգում ձեր թալանը, շատ տեղեկացված ենք բոլորիդ մութ գործարքներից ու թույլ չենք տալու քանդեք երկաթուղին, ձեր կամքով հեռացեք այդտեղից, այլապես մենք ձեզ կհեռացնենք, չենք կարող ձեռքներս ծալած նստել ու նայել, թե ինչպես եք վտանգի ենթարկում երկրի կարեւորագույն կառույցներից մեկը:

Մենք հետեւողականորեն ներկայացնելու ենք բոլոր կլաններին` առանձին-առանձին եւ ամենայն մանրամասնությամբ:


     Շարունակելի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3166 | 0 | 0
Facebook