Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ինչպես պայքարել անդադար հոգնածության դեմ

Տաթևիկ շդֆդգֆ
21:43, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես պայքարել անդադար հոգնածության դեմ

Յուրաքանչյուր քիչ թե շատ առողջ մարդ սովորաբար բավականաչափ էներգիայի պաշար ունի՝ նորմալ կյանք վարելու համար (ապրելու, ոչ թե գոյատեւելու): Բայց երբեմն ինչ-որ բան պատահում է, եւ մարդը հայտնաբերում է, որ ուժերը սպառվել են: Դա նորմալ կլիներ, եթե խոսքը ծերունու մասին լիներ: Բայց հիմա դա պատահում է նույնիսկ պատանիների հետ: Ի՞նչ է տեղի ունենում:

Հոգնածությունը նշանակում է էներգիայի ոչ ճիշտ բաշխում: Կամ դրա հոսքի բացակայություն: Կամ էլ այն սխալ է ծախսվում: Սովորաբար նման փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում, այլ կուտակվում են կյանքի ընթացքում: Հիմա դա ավելի արագ է տեղի ունենում:

Ինչպե՞ս պայքարել քրոնիկ հոգնածության դեմ:

Այս հոդվածը, հավանաբար, կհետաքրքրի նրանց, ովքեր արդեն քրոնիկ հոգնածություն են զգում: Դե ինչ, ելք կա նաեւ նման իրավիճակից (հասկանալի է, որ ավելի հեշտ է նման վիճակում ընդհանրապես չհայտնվել):

Ամենեւին պարտադիր չէ ամեն ինչ եւ միանգամից անել: Թերեւս չի էլ ստացվի: Դուք այդ վիճակում ակնթարթորեն չեք հայտնվել, եւ ակնթարթորեն դրանից դուրս գալ նույնպես չեք կարողանա:

Անդադար հոգնածությունից ազատվելու համար հարկավոր է օրական գոնե կես ժամ տրամադրել օրվա վերլուծությանը՝ «էներգետիկ խոռոչները» գտնելու, այսինքն՝ ռեսուրսների անօգուտ վատնումը հասկանալու համար: Մտածեք, թե ինչպես կարող եք խուսափել դրանից եւ հաջորդ անգամ փորձեք նման իրավիճակում չհայտնվել: Մի հետաձգեք որեւէ գործ, ծրագրածն իրականացնելու հստակ ժամկետ սահմանեք:

Ձեր կյանքում խաղի տարրեր ավելացրեք: Ամեն ինչ արեք խաղալով, գործընթացը զգալով: Մտածեք այդ պահին արածի մասին, եղեք «այստեղ եւ հիմա», եւ ուժերը կգան՝ չգիտես որտեղից:

Աշխատեք ձեր մարմնի՝ էներգիայի պաշարների գլխավոր աղբյուրի վրա: Հաճախեք յոգայի կամ ֆիթնեսի, կամ էլ պարզապես սկսեք վազել: Կարելի է նաեւ մարզասրահ այցելել, ընդ որում՝ նախապես վճարելով. դա լրացուցիչ խթան կհանդիսանա պարապմունքը բաց չթողնելու համար:

Եվ հիշեք. հարկ է ընդամենը 21 օր դիմանալ, եւ նոր կենսակերպը սովորական կդառնա: Ստացված հիմքի վրա կարելի է կառուցել հաջորդ մակարդակը. ավելի քիչ ավելորդություններ, ավելի շատ խաղեր, ավելի հզոր էներգիայի հոսք... Իսկ սահմանը միայն դուք կորոշեք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6341 | 0 | 0
Facebook