Աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը զեկուցել է, որ ավարտվել են Նուբարաշենի խճուղու 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները և այն պատրաստ է շահագործման:
«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների համար սա երկար սպասված ծրագիր էր: Ուրախ եմ, որ կենսական նշանակության տարիների այս խնդիրն այսօր արդեն համապատասխան լուծում է ստացել: Այսօրվանից էլ տվյալ հատվածն արդեն կմիացվի արտաքին լուսավորության ցանցին» , - նշել է Տարոն Մարգարյանը: