Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարեկարգվում է Խաղաղ Դոնի 5 շենքի բակը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:27, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Բարեկարգվում է Խաղաղ Դոնի 5 շենքի բակը
     Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման 2016թ. աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրով ավարտական փուլում են նաև Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5 շենքի բակի բարեկարգման աշխատանքները: Արդեն ձևավորվել են խաղահրապարակներն ու սիզամարգային հատվածները, անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, բակային հանգստի կազմակերպման զրուցատաղավարներ, իսկ երեխաների համար` նաև մանկական խաղեր: Պատշաճ տեսքի է բերվել բակի մինի ֆուտբոլի խաղադաշտը, թարմացվել են ենթակառուցվածքները: Դեռևս ընթացքի մեջ է հարակից փոքրիկ շատրվանի կառուցման գործընթացը, որին կհաջորդի տարածքի վերջնական բարեկարգումը: Արդյունքում Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից վերջին տարիներին բարեկարգված և պատշաճ տեսքի բերված բակերի թիվը կավելանա ևս մեկով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2367 | 0 | 0
Facebook