Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյան. «Իրազեկեք հանրությանը, որպեսզի անհարկի մտահոգություններ չառաջանան»

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:38, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյան. «Իրազեկեք հանրությանը, որպեսզի անհարկի մտահոգություններ չառաջանան»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է օրերս մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի հատման վերաբերյալ լրատվամիջոցներով հնչած ահազանգին:

Հարցի առնչությամբ զեկուցվել է, որ դեռևս անցյալ տարի վերոնշյալ տարածքում մասնագետների կողմից կատարվել է ծառերի ուսումնասիրություն և կազմվել է ծերացած ծառերի վերափոխման վերաբերյալ համապատասխան մասնագիտական եզրակացություն: Զեկուցվել է նաև, որ համաձայն մասնագիտական եզրակացության՝ ծառերի չորացումն ամենևին պայմանավորված չէ տվյալ տարածքի բարեկարգման աշխատանքներով:

#աշխատանքայինխորհդակցություն #բնապահպանությանոլորտ #yerevan

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1529 | 0 | 0
Facebook