Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:26, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ճանաչված հայազգի ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին:

Ողջունելով հյուրին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Ալինա Ենգիբարյանի դերակատարումը հայերի համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի տարածման գործում:
     «Ջազի հայկական դպրոցն իր ուրույն տեղն ու ճանաչումն ունի աշխարհում, և անչափ գնահատելի է, որ նաև Ձեր շնորհիվ բազմապատկվում է հայկական ջազի համբավը: «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնի անցկացումն էլ իր հերթին է հնարավորություն ընձեռում աշխարհահռչակ ջազմեններին ներկայացնելու ինչպես ջազի հայկական դպրոցի ավանդույթները, այնպես էլ համայն հայության մայրաքաղաքի հմայքն ու ջերմությունը», - նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հայազգի ճանաչված ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանն իր հերթին նշել է, որ տարբեր շրջագայությունների ընթացքում մեծ պատասխանատվությամբ ու սիրով է ներկայացնում Հայաստանն ու համայն հայության մայրաքաղաք Երևանը:
     «Պարոն քաղաքապետ, թեև ես չեմ ապրում Հայաստանում, սակայն ամուր թելերով եմ կապված հայրենիքիս հետ: Անչափ ուրախ եմ կրկին գտնվել Երևանում, ինչն ինձ ստեղծագործական նոր ավյուն է տալիս», - նշել է Ալինա Ենգիբարյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1739 | 0 | 0
Facebook