Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարոն Մարգարյան. «Արևի քաղաք Երևանը մեր տունն է, մեր հարազատ օջախը, մեր զավակների հանգրվանը»

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
00:00, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Տարոն Մարգարյան. «Արևի քաղաք Երևանը մեր տունն է, մեր հարազատ օջախը, մեր զավակների հանգրվանը»

Համայն հայության մայրաքաղաքի ծննդյան օրը նաև առիթ է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը հպարտանա իր հնամենի քաղաքով, նրա ձեռքբերումներով և ի լուր ամենքի հայտարարի՝ Արևի քաղաք Երևանը նախ ի՛ր տունն է, ի՛ր հարազատ օջախը, իր զավակների հանգրվանը: Այս օրը նաև բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենը միմյանց ու մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու, առօրյա հոգսերը մի կողմ թողնելու և սրտանց ուրախանալու հրաշալի առիթ է: Առիթ՝ մեկ անգամ ևս վերահաստատելու, որ նույն ջերմությամբ ու սիրով, նույն նվիրվածությամբ ու հոգատարությամբ պետք է վերաբերվենք մեր քաղաքին՝ շարունակելով շենացնել այն:

#Երևանիքաղաքապետ #ՏարոնՄարգարյան #արևիքաղաք #էրեբունիերևան2798#տոնականհամերգ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1812 | 0 | 0
Facebook