Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արևածին

00:05, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Արևածին


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ու սպիտակը դարձյալ կներկվի կարմիր,
     Մինչև կդառնա մարդկային արյուն,
     Եվ դաշտերում այս փշոտ, ամայի
     Մարտեր կսկսվեն կրկին ապարդյուն:
     Գույների հավերժ մշուշից պոկված,
     Արյան նման լերկ ու անտանելի,

Մարտերի անշուք տագնապից հոգնած
     Կլսվի ձայնը հուժկու գալիքի:
     Երանգների մեջ մոլորված կռվի
     Պայքարն անհեթեթ՝ ցավերով լցված,
     Գույները դաշտի կձուլվեն իրար.
     Ահա՝ որդիներն են գալիս մշուշի:
     Սառնասիրտ՝ ինչպես դահիճը մահվան,
     Անխիղճ են՝ ինչպես գիշերները մութ,
     Նրանց ոտքերի խուլ դոփյուններից
     Հազար քաջասիրտ մարտիկներ ընկան:
     Նրանց աչքերի կարմիր դժոխքում
     Վառվող հոգիներն էին բղավում անհույս,
     Թախիծ չկար անգամ նրանց սրտերում,
     Եվ չկար այնտեղ կյանքի ոչ մի լույս:
     Մշուշից պոկված դիվահար դեմքեր,
     Անընթեռնելի էր ապագան նրանց,
     Կռվի սարսափում մրոտ ու անանց
     Թողնելու են դեռ բյուրավոր հետքեր:
     Բայց արևներից կծնվեն մարդիկ,
     Հոգիները՝ փարոսներ վառված,
     Եվ կգան նրանք որպես փոթորիկ
     Իրենց սրտերում կարոտը պահած:

Աղբյուրը` Ալեքս Մելիք
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2892 | 0 | 0
Facebook