[vid:0]
Հայաստանի զբոսաշրջային օպերատոր` «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խումբը զբոսաշրջության ոլորտ մուտք գործելով 2011 թվականին իր առջև նպատակ դրեց աշխարհին ներկայացնել հայ բազմադարյա մշակույթը, ազգային ավանդույթները, պատմամշակութային հնավանդ արժեքները, ճարտարապետական հինավուրց և ինքնատիպ կոթողները, որոնք ժառանգվել են դարերից և իրենց մեջ կրում են դարերի շունչն ու խորհուրդը:
Հայաստանյան զբոսաշրջային ոլորտում «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խումբը վաղուց արդեն զբաղեցրել է իր կայուն և ուրույն տեղը՝ շնորհիվ իր փորձառու և հմուտ մասնագետների, բարեկիրթ և խորագիտակ ուղեկցորդների և, իհարկե, համախմբված և մասնագիտական բարձր կարողություններով օժտված աշխատակազմի: Կազմակերպությունը, որ իր մեջ ամփոփում է երեք ապրանքային նշաններ՝ «ԼՈՌԵ Թրավել», «Visit Armenia», «allhotels.am» զբաղվում է ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությամբ և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունների սպասրկմամբ՝ մատուցելով զբոսաշրջության ոլորտում ավելի քան 36 ծառայություններ:
Հայաստանի զբոսաշրջային օպերատորը ստեղծում է անթերի և հարմարավետ հանգստի կատարյալ պայմաններ հայաստանաբնակ և օտարերկրյա իր այցելուների համար: «ԼՈՌԵ Գրուպ» -ն իր գործունեության հիմքում հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ լավագույնս կազմակերպելով զբոսաշրջիկների հարմարավետ հանգիստը՝ լցնելով այն հիշարժան և գեղեցիկ պահերով, որպեսզի նրանք Հայաստանից կամ համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային կենտրոններից հեռանան բավարարված, հոգեպես հարստացած և կազմակերպության ծառայություններից կրկին օգտվելու մեծ ցանկությամբ: Կազմակերպության գործունեության կարևոր դերի՝ առաքելության մասին հիացմունքով են խոսում նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստող մարդիկ, ովքեր համագործակցում են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի առաջատար՝ «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հետ:
[vid:0]