Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Թույլ չտալ, որ ժողովուրդը հայտնվի բարիկադների հետևում

Կոմս Քրիստիան
19:29, երեքշաբթի, 19 փետրվարի, 2013 թ.
Թույլ չտալ, որ ժողովուրդը հայտնվի բարիկադների հետևում
    
Մեր երկրում այսօր տեղի են ունենում երևույթներ, որոնք ապացուցում են այն միտքը, թե մեր երկրում ընտրությունները պայմանավորված են նաև արտաքին ցանկություններից և գերտերությունների շահերից: Հայաստանը գտնվելով մի քանի գերտերությունների՝մասնավորապես ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի շահերի բախման գոտում, ուղղակիորեն դարձել է իմպերիալիստական խաղերի՝որոնք թաքնվում են ժողովրդավարության քողի տակ, թատերաբեմ: Գերտերություններից թե որն ում էր պաշտպանում այս ընտրությունների ընթացքում, դժվար չէր հասկանալ:
     Միևնույն ժամանակ այսօր շատերը քննարկում են «Արաբական Գարնան» սցենարի կրկնությունը մեր երկրում: Իհարկե գաղտնիք չի այն, որ «Արաբական գարունը» Արևմուտքի մշակած և սնած քաղաքական կուրսն է, որը նպատակ ունի շահերի գոտիներից հեռացնել ոչ ցանկալի վարչակարգերը, հաստատելով իրեն ենթակա և նպատակահարմար արևմտամետ համակարգ: Այդ սցենարի աղետալի հետևանքները տեսնում ենք Արաբական երկրներում, Սիրիայում, որտեղ տուժում են մեր բազմաթիվ հայրենակիցներ:
     Թե ինչպիսի շահեր ունի մեր երմրում Արևմուտքը՝մասնավորապես ԱՄՆ-ն, դժվար չէ հասկանալ օրեցոր լարվող ԱՄՆ-Իրան հարաբերությունների ֆոնի վրա: Չէ՞ որ Հայաստանն հիանալի հենակետ կարող է ծառայել ԱՄՆ-ի համար Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու դեպքում:
Դժվար չէ հասկանալ նաև Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում, մասնավորապես մեր երկրում: Բոլորովին վերջերս մեր տարածաշրջանում Ռուսաստանը կորցրեց Վրաստանը, որպես իր ազդեցության գոտի և Ադրբեջանը նաև կարծում եմ մոտ ապագայում վերջնականապես կինտեգրվի Արևմուտքին, հետևելով Վրաստանի օրինակին: Այսինքն տարածաշրջանում Հայաստանի կորուստը Ռուսաստանին վերջնականապես կզրկի իր նախկին կարևորագույն դերից: Ուստի մեր երկրում ընտրությունները հիմնականում պայամանավորված էին նաև արտաքին աշխարհի քաղաքական շահերով: Ներկա վարչակարգի պահպանումը ուղղակիորեն բխում էր Ռուսական շահերից, և կարող ենք ասել, որ Արևմուտքը, իդեմս ԱՄՆ-ի պարտվեց, իսկ քաղաքական հաջորդ զարգացումները արդեն հստակ պատկերացում կտան մեզ, թե կոնկրետ ինչ հունով կընթանա այս արկածախնդրություններն մեր երկրում:
Մեր՝Հայ ժողովրդի զավակներիս, գլխավոր խնդիրն է թույլ չտալ որպեսզի մեզ դարձնեն միջազգային կեղտոտ խաղերի մասնակիցն ու զոհը: Այսօր մենք պարտավոր ենք տեղի չտալ այն խայծերին, որոնք կունենան աղետալի հետևանքներ...
     Իհարկե, այսօր ներկա վարչակարգի տապալումը օրախնդիր է, սակայն ոչ այն սցենարով, որը մեզ կպարտադրեն, կամ կմատնանշեն արտաքին ուժերը: Մեր խնդիրն է միավորվել ազգայինի, ազգային շահերի.ազգային համակարգի շուրջ, և թույլ չտալ, որպեսզի այն վատագույնս ազդի մեր երկրի վրա, թույլ չտալ, որպեսզի հայը կռվի հայի դեմ: Թույլ չտալ, որ ժողովուրդը հայտնվի բարիկադների հետևում:

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4459 | 0 | 0
Facebook