Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Հիմա գիտեմ…

Կոմս Քրիստիան
20:50, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2012 թ.
Հիմա գիտեմ…
    
    
     Ես հիվանդ էի, բզկտված ամեն կողմից,
     Մարմնիս վրա էլ տեղ չկար վերքերից:
    
     Ես ընկած էի գետնին
     Ու ցավից օգնություն էի կանչում ամենքին:
    
     Ես լալիս էի ու գոռում,
     Փրկություն էի խնդրում:
    
     Արյունն հորդում էր իմ սրտից,
     Ես զգում էի՝ինչպես եմ մահանում ցավից:
    
     Դուք չեկաք ինձ օգնության,
     Անգամ փորձ էլ չարեցիք հույս տալ երանության:
    
     Ընկերներ իմ ամենօրյա խնջույքների,
     Իմ լայն օրերի…
    
     Դուք չհիշեցիք ձեր ազգականին,
     Ձեր «զավակին»:
    
     Բարեկամներ իմ լավ օրերի,
     Իմ ցոփ-շվայտությունների:
    
     Ինձ մոռացաք,
     Գետնին ընկած՝ինձ արհամարեցիք ու անցաք:
    
     Կարծես երբեք միմյանց չենք էլ ճանաչել,
     Իրար մասին երբևէ չենք էլ լսել:
    
     Իսկ ես՝ վիրավոր ընկած,
     Հիվանդ ու ծեծված:
    
     Ճակատագրի կողմից անտեսված,
     Բորոտավոր` բախտի առաջ ընկած՝
    
     Բոլոր բոլորից հույսս կտրած,
     Իմ բախտի վրա գիշեր ու զօր լացած.
    
     -Տե՜ր, օգնի′ր զավակիդ անառակ,
     Մեղքերիս համար ուղարկի′ր ինձ անդունդն անհատակ:
    
     Թույլ մի′ տուր տառապեմ
     Անօրենների ձեռքն այս անդեմ:
    
     -Տե′ր, օգնի′ր ինձ շուտ ընդունել
     Այն դատաստանն իրավի, որ երկար սպասել
    
     Ու ես՝ անառակ զավակս, Քեզ չեմ հնազանդվել
     Քո գահի առաջ գլուխս չեմ խոնարհել:
    
     Ամբարտավանության տարերքին տրվել՝
     Քե′զ, իմ Տե′ր Աստված, քե′զ էի մոռացել:
    
     Ե′ս, անառակ որդիս,
     Որ ապականությամբ էի լցրել ունայն հոգիս.-
    
     Դառնության ու միայնության մեջ կրկին Քեզ հիշեցի,
     Գետնին ընկած ես քեզ ապավինեցի:
    
     Դո′ւ, միայն դու ինձ մոտ եկար
     Ու նախատելու փոխարեն իմ խոցված հոգուն սպեղանի դարձար:
    
     Քո սուրբ ձեռքը ինձ մեկնեցիր
     Ու որդիս կոչելով վեր բարձրացրիր:
    
     Ես Քո առաջ՝ մեղավոր կանգնած,
     Գլուխս՝ մեղքերիս ծանրությունից կախած.
    
     Ներում էի Քեզնից հայցում,
     Իսկ Դու՝ հարազատ հոր նման գլուխս շոյում.-
    
     -Անառակ որդիս՝ես քեզ էի սպասում,
     Ինչո՞ւ էիր ինձանից փախչում:
    
     Իսկ ես լացակումած գոռում.
     Հա′յր, ինչո՞ւ ես ինձ ներում:
    
     Ես Քո առաջ մեղանչել,
     Քո խոսքից եմ հեռացել:
    
     Ես իմ կյանքն անբարոյություններին տվել,
     Նվաստս՝Քո դեմ եմ դուրս եկել:
    
     Հաճախ Քո անունը փնովել
     Ու առաջին ուրացողն եմ դարձել:
    
     Ու երբ մարմինս ծվատ,
     Բոլորի կողմից անտեսված, լքված
    
     Իմ բարձրությունից ներքև ընկած
     Քո անունը շուրթերիցս դեռ չհնչած
    
     Լոկ Դու ինձ ձեռք մեկնեցիր
     Ու «որդի» կոչելով ինձ պատվեցիր:
    
     Իսկ Դու ինձ հայրական անսահման ժպիտով նայեցիր,
     Ու հայրական օրհնությամբ ինձ Քո ժառանգը կարգեցիր:
    
     Ինչքա՞ն Դու մեզ ներեցիր,
     Հա′յր, ինչքան մեր համար Դու զոհեցիր:
    
     Հիմա գիտեմ՝ինչ էլ լինի, Քեզ պիտի ապավինեմ,
     Ու միայն Քո առաջ ես պիտի ծնկեմ:
    
     Հիմա գիտեմ՝միայն Քեզ պիտի ծառայեմ,
     Աստվա′ծ, հիմա ես գիտեմ…
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4782 | 0 | 0
Facebook