ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ´ ԱՎԱՐՏՎԵԼ…
Հարգելի հայրենակիցներ, ՀԱՅԵ´Ր, մեծ ցավ եմ ապրում, երբ ամեն անգամ լսում եմ իմ ազգի զավակների դժբախտությունների մասին:Առավել մեծ ցավ եմ զգում, երբ նկատում եմ ՀԱՅ մարդու անտարբերությունն իր ցեղակցի, իր արյունակցի հանդեպ:Մենք` 21-րդ դարի զավակներս, կամա թե ակամա կրում ենք մեր նախնիների կտակած գաղափարները:Մեր ազգակիցներից շատերը մոռացել են այսօր ՑԵՂԱՄԱՐԴՈՒ գաղափարները, անձնականն անանձնականին զոհելու ՀԱՅ մարդուն, ՀԱՅ դյուցազնին բնորոշ գիծը: Դեռ ոչ վաղ անցյալում մեր ազգակիցները, մեր ավագ սերնդի ՀԱՅ նվիրյալները ստեղծելով Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը, ամբողջ աշխարհին ավետեցին, որ ծնունդ է առնում ՀԱՅ ժողովրդի արդար դատը պաշտպանող վրիժառուների մի հզոր բանակ, որը դառնալով մեկ բռունցք ցույց տվեց աշխարհին, այդ թվում և թուրքական իշխանություններին, որ ՀԱՅ ժողովուրդը երբեք չի´ հանձնվի չարին, բիրտ ուժին, երբեք չի´ մոռանա անմեղ ՀԱՅԵՐԻ թափված արյան և ոչ մի կաթիլը:Հիշատակության է արժանի նաև 1970-ականերին Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմը, որտեղ կազմակերպվել էր հայկական թաղամասերի ինքնապաշտպանություն:Այս ինքնապաշտպանությանը մասնակցեց նաև Արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը:Սա Հայոց նորագույն պատմության պայքարաշատ ուղու թերևս սկիզբն էր, որին հետևեցին Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի քաջարի մարտիկների գործողությունները, այնուհետև մեր ժողովրդի ձեռքբերումներն ամրապնդվեցին Արցախ աշխարհի ազատագրմամբ:Սա կարծեք թե մեր նորագույն պատմության առաջին հաղթանակն էր, որը պիտի ամրապնդվեր մեր ժողովրդի միասնությամբ, մեր պետության հզորացմամբ:Սակայն անձնասիրությունն ու նյութապաշտությունը կասեցրին մեր ապագա ձեռքբերումները: Այսօր մեր ազգի առաջ մի նոր մարտահրավեր է նետված`Սիրիայի մեր եղբայրներն այսօր, առավել քան երբեք կարիք ունեն մեր ժողովրդի աջակցությանը:Մեր ազգակիցների ճակատագրի նկատմամբ անտարբերությունը կարող է ծնունդ տալ մեր ազգի համար մի նոր ճգնաժամ` անվստահություն ու հավատքի կորուստ սեփական ազգի հանդեպ:Բազմաթիվ անգամներ պատմությունը մեզ պատժել է պառակտվածության, նյութապաշտության, սեփական ԵՍ-ի մասին ավելի շատ մտածելու քան ազգի միասնության ու անվտանգության մասին, օտարամոլության և հույսը սին խոսքերի ու խոստումների վրա դնելու պատճառով:Արդեն ժամանակն է, որպեսզի մեր խնդիրներն ինքներս լուծենք`միավորվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ցավակից և կարեկցող լինելով հայության բոլոր ներկայացուցիչների հանդեպ`լինեն նրանք ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ թե ՍՓՅՈՒՌՔԻՑ:Բազմաթիվ անգամներ բազմաթիվ ՀԱՅ գործիչներ տարբեր հարթակներից հնչեցնում են փոխօգնության կոչեր, հայրենիք Սփյուռք բռունցքի ստեղծում, միացյալ ուժի ստեղծում:Ահա այդ խոսքերի իսկությունը պիտի ապացուցվի ե´րբ, եթե ոչ այսօր: Դեռ մեկ դար առաջ Սիրիական անապատները ներկվեցին ՀԱՅԻ արյամբ, մեր ազգը վտարվելով իր պատմական բնօրրանից, իր սեփական հողերից` բռնեց գաղթի ճամփան:Բավական չի՞ արդյոք, որ մենք բռնենք գաղթի ճամփան, կորցնելով դարերի ու տասնամյակների մեր վաստակը, մեր արդար քրտինքով ստեղծածը:Հիմա` 21-րդ դարում, նույն քաղաքակիրթ աշխարհի առաջ ՀԱՅ ազգի զավակները պիտի կրկին բռնեն գաղթի ճամփան:Այն նույն քաղաքակիրթ աշխարհի առաջ, որը բարձր գոռալով ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, համր լռությամբ սպասում է, թե որ ազգի դժբախտությունից ինչ օգուտ կկարողանա քաղել:Արդեն բավական է անմիաբանության պատճառով կորցնենք մեր հավատը ապագայի հանդեպ, ժամանակն է միանալ և միասնությամբ պայքարել արտաքին թշնամիների դեմ, մեր բազկի զորությամբ պաշտպանենք մեր ազգակիցներին`լինեն նրանք Հայաստանում թե աշխարհի որևէ այլ կետում: Մի տեսակ խորին համոզում ունեմ, որ այսօր մեր ազգի համար միակ ուղին, որտեղ կարող է գաղթել, դա մեր պատմական բնօրրան է`Արևմտյան Հայաստանը:Հուսով եմ, որ այդ օրն հեռու չի և մենք կկարողանանք միասնությամբ հաղթել չարին ու վերադառնալ մեր բնօրրան:Եթե Լիբանանում հայկական թաղամասերը կարողացան կազմակերպել ինքնապաշտպանություն, ուրեմն Հալեպում և Սիրիայի մյուս հայաշատ բնակավայրերում ևս հնարավոր կլինի կազմակերպել ինքնապաշտպանություն:Խորին համոզում ունեմ, որ այդ դեպքում բազմաթիվ ՀԱՅԵՐ կշտապեն օգնության, պաշտպանելու ՀԱՅ մարդուն, ՀԱՅԻ պատիվն ու անվտանգությունը:Այն թյուր կարծիքը, թե Հայաստանում անտարբեր են Սիրիայի ՀԱՅԵՐԻ ճակատագրի հանդեպ, կասեմ որ այդպես չի.անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր պատրաստակամություն ունեն օգնության շտապել մեր հայրենակիցներին: Հուսանք, որ խաղաղություն կլինի Սիրիայում, իսկ հակառակ դեպքում պատրաստ լինենք շտապել օգնության:Հարկ եղած դեպքում սեփական կյանքը չխնայել մեր հայրենակիցների անվտանգության համար, չմոռանալով, թե ինչպիսի անձնազոհությամբ նրանք կռվեցին Արցախյան ազատամարտում… Հիմա մե´ր հերթն է… |