Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանուն ինչի՞ և ու՞մ դեմ համախմբվել Նարեկ Մարտոյան

ԱնկեղծԼուր
Մամուլի խոսնակ`
ԱնկեղծԼուր
14:05, շաբաթ, 18 հունիսի, 2016 թ.
Հանուն ինչի՞ և ու՞մ դեմ համախմբվել Նարեկ Մարտոյան
     Երեկ կայացավ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումար: Այն հատկապես ինձ համար շատ կարևոր և հատկանշական էր, կուսակցությունը առանձնանում է իր պրոֆեսիոնալ մոտեցումներով և իրական ուժ լինելու միտումներով ու նպատակներով: Իսկ ինչո՞ւ համախմբվել, հանուն ինչի՞ և ու՞մ դեմ համախմբվել: Թերևս այս հարցերի պատասխաններն են, որ խոսում են կուսակցության կողմից կատարվելիք ահռելի աշխատանքների և ծրագրերի մասին: Գաղտնիք չէ, որ մեր ազգն ուզում է և կարիք ունի մեծ փոփոխությունների, սակայն չկա այն շարժիչ ուժը, որը կարող է ուղղորդել և տանել դեպի փոփոխությունների, դեպի մեր բոլորիս երազած Հայաստանի: Ահա՛ թե ինչու համախմբվել և ահա՛ թե ինչ է պետք մեզ: Մեր երկիրը կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության մեջ, սակայն այստեղ երկիրն ամենևին էլ մեղք չունի, այլ մեղք ունենք մենք, որ սխալվել ենք շատ ժամանակ և մեր պառակտված ու շատ ժամանակ համախմբված չլինելու պատճառով չենք հասել ցանկալի արդյունքի: Հանուն մեր երկրի մենք պետք է այս անգամ համախմբվենք մեկ հարկի տակ: Այստեղ վերջին հարցն է առաջանում. իսկ ու՞մ դեմ համախմբվել: Իհարկե այս հարցը երկար մտածել չի տա նույնիսկ փոքրահասակ երեխաներին, համախմբվել է պետք այն անզորների դեմ, որ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին, բայց ուսերը չեն դիմանում նույնիսկ գլխի ծանրությանը, համախմբվել է պետք այն թալանչիների դեմ, որ տարիներ շարունակ թալանել են իրենց հաց ու ջուր տված երկրին, համախմբվել այն մարդկանց դեմ, ովքեր չեն հասկանում «հայրենիք» բառը, ում համար հայրենիքը թալանի հանք է: Մենք համախմբվել ենք երկրում տիրող բոլոր արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Սա է մեր Սուրբ առաքելությունը: Առա՛ջ դեպի հաղթանակ հանուն մեր Հայաստանի և հանուն մեր ժողովրդի:
    
     https://m.facebook.com/story.php?story_fbid=599295753579628&id=100004976256240&ref=bookmarks
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3117 | 0 | 0
Facebook