Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում

ԱնկեղծԼուր
Մամուլի խոսնակ`
ԱնկեղծԼուր
12:53, երկուշաբթի, 09 մայիսի, 2016 թ.
Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում
     Արդեն 24 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի՝ ազատագրման օրը: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական մեր փառապանծ տոների ցանկը: Քսանչորս տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով և նշանակությամբ: 1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի նաեւ զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը: Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց զգալի ներդրումն ունեցան բազում հայորդիներ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտն ու խաղաղության հաստատումը Հայաստանի համար ունեցան բախտորոշ նշանակություն՝ ստեղծելով նոր՝ ավելի լայն հնա-րավորություններ մեր հանրապետության շենացման բարգավաճման ու համակողմանի զարգացման համար: Շնորհավորում եմ մայիսյան այս մեծ տոնի և Շուշիի ազատագրման 24-ամյա հոբելյանի առթիվ։ Մաղթում բոլորիս խաղաղություն, որը հնարավորություն կընձեռի ավելի մեծ չափով ծավալել հայրենաշեն գործունեություն և արժանի լինել մեր պատմական Սուրբ հաղթանակներին:
    
     «Երիտասարդների Կողքին» Երիտասարդական շարժման փոխնախագահ, Ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Նարեկ Մարտոյան
     https://m.facebook.com/story.php?story_fbid=581783838664153&id=100004976256240&ref=bookmarks
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4465 | 0 | 0
Facebook