Այստեղ դուք կարող են ուսանել հետևյալ մասնագիտություններով՝ իրավագիտություն, մարքեթինգ, կառավարում և ֆինանսներ: Կարևոր է նշել, որ համալսարան ընդունվելիս ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ: Մասնագիտական առարկաների դասավանդումից բացի, համալսարանը հատուկ ուշադրություն է դարձնում օտար լեզուների դասավանդմանը. ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն: Յուրաքանչյուր տարի ավելի քան 70 ֆրանսիացի դասախոսներ են գալիս Հայաստան` դասավանդելու համալսարանում:
Համալսարանում լուրջ ուշադրություն է դարձվում կառավարման մեթոդների կիրառմանը, կրթության որակին, որպեսզի այն միշտ համապատասխան լինի ժամանակակից պահանջներին: Համալսարանում գործում է Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը, որը տարվա ընթացքում անընդհատ կազմակերպում է իրավունքին նվիրված միջոցառումներ՝ ֆրանսերեն լեզվով, որը բավականին կարևոր է: Ֆրանսիական համալսարանում գործում է անվճար տեղերի և ուսման վարձի զեղչման համակարգ: Կրթօջախի շրջանավարտների 70 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:
«Կրթություն XXI դար» ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել կրթական ոլորտի առաջատարներին: Հայաստանում Ֆրանսիական համալսարան-հիմնադրամն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ եռօրյա ցուցահանդեսին: Միջոցառումն ամփոփվեց տոնական մթնոլորտում մասնակցության և խրախուսական վկայականների հանձնման և պարգևատրման արարողությամբ:
Հեռ.` +374 10 24 96 47
www.ufar.am
@Հայացք Փրոդաքշն