Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցներ կան. «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»

Հայացք Փրոդաքշն
Մամուլի խոսնակ`
Հայացք Փրոդաքշն
16:58, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2016 թ.
Անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցներ կան. «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունը այսօր ներկայացրել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցները:

Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության եւ մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց եւ մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով: Նրանք կարող են հեռավորությունից զգալ մարդու մարմնի ջերմությունը` գիշերը կամ ցերեկը: Այնուամենայնիվ, անoդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ուղիներ կան.

  1. Ցերեկային քողարկում. թաքնվե´ք շենքերի կամ ծառերի ստվերում: Օգտագործե´ք խիտ անտառը` որպես բնական ապաստարան կամ օգտագործե´ք քողարկող ցանցեր:
  2. Գիշերային քողարկում. թաքնվե´ք շենքերի ներսում կամ պաշտպանվեք ծառերի եւ սաղարթի միջոցով:
  3. Ջերմային քողարկում. պաշտպանիչ ծածկոցներ (այսպես կոչված տիեզերական ծածկոցներ): Դրանք պատրաստված են մայլարից, չեն թողնում ինֆրակարմիր ճառագայթների թափանցումը: Գիշերը օգտագործեք պաշտպանիչ ծածկոցները` որպես շալ, դա կօգնի Ձեզ չբացահայտել Ձեր գտնվելու վայրը` ինֆրակարմիր տեսախցիկի կողմից: Շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը 36°-40°C է, ինֆրակարմիր տեսախցիկը չի կարող ճանաչել մարդուն:
  4. Սպասե´ք վատ եղանակի: Անօդաչու թռչող սարքերը չեն կարող աշխատել բարձր քամու, ծխի կամ ամպրոպի դեպքում:
  5. Ոչ մի անլար կապ: Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը:
  6. Ապակու արտացոլող կտորները կամ որևէ այլ հայելային նյութերը տների եւ մեքենանրեի տանիքին` խոչընդոտում են անօդաչու սարքի տեսախցիկի աշխատանքին:
  7. Կեղծ մտադրություններ. օգտագործեք մարդու հասակին համապատասխանող մանեկեններ կամ չուչելներ` օդային հետախուզությանը խաբելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6381 | 0 | 0
Facebook