Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախընտրական քարոզարշավնե՞ր, թե՞ խառնաշփոթ

Lui :)
Հեղինակ`
Lui :)
01:57, շաբաթ, 16 փետրվարի, 2013 թ.
Նախընտրական քարոզարշավնե՞ր, թե՞ խառնաշփոթ
     Ինչու՞ ամեն տարի, երբ ընտրություններ են սկսվում, երկիրը այսպես խառնվում է իրար: Կարելի է ասել թեկնածուները միմյանց հոշոտում են: Մեկը կասի ես եմ նախագահ, մյուսը կասի թե ես եմ: Ժողովուրդ ջան, Դուք ամեն մեկն էլ ունեք և՛ առավելություններ, և՛ մինուսներ: Ոչ ոք կատարյալ չէ: Եվ եկեք առանց այդ կռիվների, առանց այդ մեղադրանքների միմյանց հանդեպ: Մի փոքր խաղաղություն: Մեկը մյուսի դեմ մահափորձ է կատարում, մեկը՝ Վարդան Սեդրակյանը, Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Րաֆֆին էլ իր հերթին պոկում է Սերժ Սարգսյանի պաստառները, Պարույր Հայրիկյանն էլ մի կողմից նեղանում է Հրանտ Բագրատյանից, որը չի ցանկացել հաստատել նախագահի թեկնածուների միավորման առաջարկը, մյուսն էլ իր հերթին դնում է իր թեկնածությունը, մեկ օր հացադուլ անում, հաջորդ օրը ասում, թե հանում է թեկնածությունը, մնացած թեկնածուներին էլ այդ առաջարկում, մերժում ստանում, հետո հայտարարում, թե նրանց մասին այս կարծիքի է. «Եթե նրանք չեն հանում իրենց թեկնածությունը, ուրեմն նրանք անցնում են Սերժ Սարգսյանի կողմը»: Այն խեղճ Արկադի Ղուկասյանն էլ օրեր շարունակ հացադուլ է, որ անում է: Սակայն ոչ մեկի վեջը չէ բառացիորեն: Մարդն իր կյանքն է վտանգում: Մի բան էլ ձեռք են առնում, գիշերը գալիս են, մոտը քյաբաբ են ուտում և գնում, ասելով թե նրա դեմ մահափորձ կատարեցին: Չգիտեմ նույնիսկ ի՞նչ արդյունք կտա այս ընտրությունները: Կլինե՞ն կեղծիքներ, թե՞ ոչ, դա արդեն մենք կիմանանք փետրվարի տասնըութից հետո:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4739 | 1 | 0
Facebook