Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք լուռ ենք, իսկ Դուք արհամարհված

Lui :)
Հեղինակ`
Lui :)
02:10, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2013 թ.
Մենք լուռ ենք, իսկ Դուք արհամարհված
     Ռուսներից շատ շատերի պահվածքը ուղղակի անտանելի է: Նրանք անպատճառ, անիմաստ, տեղին, ոչ տեղին վիրավորում են մարդուն: Չնայած ոչ բոլորն են այդպիսին, սակայն նրանք շատ քիչ են: Ես կարծում եմ, նրանց կարելի է հենց իրենց պահվածքից էլ ճանաչել: Դեռևս երկու տարի է, ինչ ինձ հետաքրքրում է www.mail.ru սոց. ցանցը, և նրա միջի խաղերը, որոնք խաղալուց շատ մեծ բավականություն եմ ստանում: Արդեն երկու տարի է, ես մուտք եմ գործում www.mail.ru -ի «խաղեր» բաժինը, և կես ժամ անգամ ես այնտեղ չեմ կարողանում մնալ, քանի որ ռուսներն իրենց շատ անտանելի են պահում: Մի՞թե կարելի է խաղի համար վիրավորել դիմացինի անձը, ինչ է, որ հաղթել ես: Եվ վիրավորողների մեծ մասը կանայք են, կամ անչափահասներ: Նրանք նույնիսկ պարտվելու դեպքում են վիրավորում, հայհոյում և անտանելի բառապաշարով ստիպում դիմացինին դուրս գալ խաղից: Նույնիսկ եղել է դեպք, որ նրանցից շատ շատերը, կարդալով իմ էջում գրված իմ տվլայները, տեսել են, որ ես ազգությամբ հայ եմ, և վիրավորել են ամբողջ հայ ժողովրդին, հայհոյել են իրենց վայել արտահայտություններով, ամբողջ մեր ազգին: Եվ չեմ հասկանում թե որտեղի՞ց նրանց մեջ այդքան թշնամություն, և ի՞նչ ենք արել մենք` հայերս, որ այդպես են վարվում: Ես նման ստոր մարդկանց ասածներին ուղղակի տեղիք չեմ տալիս, արհամարհում եմ: Եվ նրանք դրանից պետք է, որ հասկանան, որ իրենք մեր դեմ շատ փոքր էակներ են, որ կարողանան մեր հայ ազգին անտեղի տեղը վիրավորել առանց մեզ ճանաչելու: Այսքանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4881 | 2 | 0
Facebook