Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նյարդերս արդեն չեն հերիքում Վիվասելլի ինտերնետ մոդեմի հետ

Lui :)
Հեղինակ`
Lui :)
04:32, հինգշաբթի, 14 փետրվարի, 2013 թ.
Նյարդերս արդեն չեն հերիքում Վիվասելլի ինտերնետ մոդեմի հետ
     Երկու տարի է ինչ օգտվում եմ վիվասելլի ինտերնետ մոդեմից: Կապը շատ ահավոր է հերիք չէ, մի բան էլ րոպեն մեկ կանջատվի, սկսում է համակարգիչս կախել, ինտերնետն անջատվում է, միացնում եմ, մի տաս տասնըհինգ րոպե չի միանում: Երբ մոդեմը համակարգչիս մեջ է, համակագիչս կարելի է ասել խենթանում է, իսկ երբ հանում եմ, նորմալ աշխատում է: Դիմել եմ վիվասելլ ՄՏՍ-ի օպերատորին, ինձ ասեցին, որ անտիվիրուսից է, և հապճեպ պետք կասպերսկի անտիվիրուս բեռնել: Փորձել եմ, կրին անուղղելի է: Կապը նույն ահավորությամբ է աշխատում, ինչպես վիվասելլի գովազդի միջի կրիան: Սարսափում եմ այլ ինտերնետից օգտվել, քանի որ ինձ թվում է, թե վատից էլ վատը կա: Չգիտեմ ինչ անել: Նյարդերս չեն հերիքում: Ամեն անգամ մի կարևոր պահին այն կանջատվի, անջատվելուց էլ մի այնպիսի ձայն կհանի, իբրև գրեմմիի մրցանակ եմ շահել, ինչ-որ ծրագիր բեռնելուց էլ յոթ -ութ ժամ կբեռնի, եղել է ֆիլմ եմ ուզեցել բեռնել, գրել է մեկ օր: Խնդրում եմ օգնեք ինձ և ասեք ո՞ր ինտերնետն է ավելի բարձրորակ: Ինձ ուղղակի ֆլեշկա է հարկավոր, քանի որ գործերի բերումով ստիպված եմ լինում քաղաքից դուրս գալ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4925 | 2 | 0
Facebook